Երբևէ կմտածեի՞ք, որ Նիկոլի ստերին այլևս մարդիկ ո՛չ միայն չեն հավատա, այլև կսկեն ուսումնասիրել, թե ի՞նչ նպատակով հնարված սուտ ու կեղծիք է։
Սա լավ է միայն մի կողմից, սակայն մյուս կողմից սա աղետ է պետական ինստիտուտների, պետական կառավարման համակարգի ու ընդհանրապես` պետության համար։
Երբ քաղաքացին դադարում է հավատալ իր պետության հաղորդագրություններին, նա անգամ ակնհայտ ճշմարտությունը այլևս ընկալում է որպես կեղծիք կամ մանիպուլյացիա։
Սա հենց այն կետն է, որտեղից պետության և քաղաքացու միջև դրվում է անջրպետ։ Քաղաքացին դադարում է հավատալ անգամ այն իրական վերահաս աղետների վտանգին, որոնք գուժում է պետական ինստիտուտը։
Վստահության ճգնաժամն առաջացնում է ներքին բևեռացվածություն, այլևս քաղաքացին և պետությունը դադարում են լինել մեկ ընդհանուր օրգանիզմ և սկսվում է ներքին պայքարը։
Սա նման է իմունիտետին, որտեղ իմունային համակարգը սկսում է պայքարել օտար մասնիկների դեմ։ Աղետը սկսվում է այն պահին, երբ իմունային համակարգը որպես օտար մասնիկներ է դիտարկում սեփական մասնիկներին։ Հենց այդ ժամանակ սկսում է քայքայվել մարմինը` որպես միասնական համակարգ։
Դե բնականաբար, իշխանական քարոզիչները նման բաների մասին չեն մտածում, փոխարենը անընդհատ մեղադրում են բոլորին, բացի իրենց հանցավոր և հակապետական քարոզչական հնարքները։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ