Հայաստանին փորձում են ներքաշել հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին որքան հնարավոր է շատ ցավ պատճառելու նպատակով՝ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Արևմուտքը փորձում է մեր դաշնակիցներին բաժանել իրարից, սկսելով առաջին հերթին մեր հարևաններից, ինչպես դա արեցին Վրաստանի և Մոլդովայի հետ, ինչպես հիմա անում են Ուկրաինայի հետ, և ինչպես հիմա փորձում են Հայաստանին ներքաշել նույն սխալ տրամաբանության մեջ»,- ընդգծել է Լավրովը:               
 

Սրանք կռված մարդկանց դեմ արշավ են սկսել

Սրանք կռված մարդկանց դեմ արշավ են սկսել
23.05.2026 | 13:25


Հիմա դա անում են նախընտրական քարոզարշավի շրջանակներում: Սկիզբը դրեց պարագլուխը, մարդուն ասելով՝ ինչի՞ չես զոհվել, ինչի՞ ես ողջ... Էստաֆետն ընդունեցին ավելի փոքր նշանակության գլուխները՝ նույն պիղծ միտքը տարբեր ձևակերպումներով արտահայտելով: Երեկ էլ էստաֆետը հասավ ավելի փոքր գլխի՝ Թալինի քաղաքագլխին, որը գնդապետ մարդուն էր սադրում և ուզում էր ապացուցել, որ ինքը չի եղել այնտեղ, որտեղ կռվել է:

Այս ամենը առանձին դրվագներ չեն, հարգելի բարեկամներ: Սա ծրագրված, միտումնավոր իրականացվող, դեռևս քարոզչական նշանակություն ունեցող արշավ է, որը նոր չի սկսվել: Կհիշեք երևի, թե ինչպես էր պարագլխի կողակիցը խոսում 11 000 դասալիքների մասին, թե ինչպես էին այդ ամենը տարբեր մակարդակներով դաշտ նետում և պրոպագանդում: Հասանք նրան, որ հիմա այդ մարդկանց մեղադրում են չզոհվելու մեջ: Այս արշավն, իհարկե, անում են միտումնավոր, որովհետև «Չկա Հայաստան՝ առանց Փաշինյան» պիղծ կարգախոսի «տրամաբանության» շրջանակներում մեր բոլորի գոյությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը պարագլուխն է: Այս ամենը սկսել են իրականացնել դեռևս պատերազմի օրերից, երբ դաշտ էին նետում «բոլորը փախնում էին, միայն Աշոտիկն էր մնացել ու բացականչում էր՝ մի՜ փախեք, տղերք»...

Դուք դեռ շարունակում եք մտածել, որ այս ամենն ընդամենը առանձին դրվագնե՞ր են: Ուրեմն դեռ լավ չեք հասկացել, թե ինչ ծրագիր են իրականացնում դավադիր գլուխները: Ի դեպ, մեծ մասն իրականացրել են, հիմա, եթե վերարտադրվեն, ամենայն հավանականությամբ, ավարտին կհասցնեն: Ամենայն հավանականությամբ, կռված տղերքից վտանգ են զգում, դրա համար են ասում՝ ինչի՞ չեք մեռել, ինչի՞ եք ողջ...

Տղերք ջան, մի ընկճվեք, փոխարենը սրանց ցույց տվեք, թե ինչու չեք զոհվել: Ես կարծում եմ՝ չեք զոհվել, որ թույլ չտաք, ավելի ճիշտ, բոլորս միասին թույլ չտանք, որ դավադիր գլուխները ավարտին հասցնեն իրենց դավադիր ծրագիրը: Սատարում եմ ձեզ, գլուխներդ չկախեք երբեք, դեռ անելիք ունենք:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 141

Մեկնաբանություններ