Հայաստանին փորձում են ներքաշել հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին որքան հնարավոր է շատ ցավ պատճառելու նպատակով՝ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Արևմուտքը փորձում է մեր դաշնակիցներին բաժանել իրարից, սկսելով առաջին հերթին մեր հարևաններից, ինչպես դա արեցին Վրաստանի և Մոլդովայի հետ, ինչպես հիմա անում են Ուկրաինայի հետ, և ինչպես հիմա փորձում են Հայաստանին ներքաշել նույն սխալ տրամաբանության մեջ»,- ընդգծել է Լավրովը:               
 

Առատություն

Առատություն
24.05.2026 | 00:01

Մայիսի 24

Աշխարհն այդպես էլ չի տեսնում ձեր ներաշխարհի մեջ կատարված փոփոխությունները: Տեղյակ չէ ձեր սրտացավերին ու նեղություններին, ձեր շահած պատերազմներին, հաղթանակներին ու դժվարություններին:
Բայց դուք երկուսդ էլ շնորհակալ եղեք, որ կա այդ մասին իմացող Մեկը:
Մեկը, որ հաշվի է առնում ամեն մի տագնապ, ճիգ ու գլխացավանք:
Քանի որ դուք հենց այնպես լսողներ չեք միայն, պետք է ճանաչեք տագնապի ու նեղության մատնված այն հոգիներին, որոնց մասին տեղեկացնում եմ ձեզ, որպեսզի անպայման օգնեք նրանց:
Երբ դուք օգնում եք, այդ ժամանակ դուք էլ եք օգնություն ստանում և այդպես ձեր օգտակարության շրջանակը շարունակ մեծանում ու ընդարձակվում է:
Ընդունեք, որ դուք Իմ աշակերտներն եք և մասնակից եք հինգ հազարի կերակրմանը և ահա Ես ձեզ եմ տալիս ուտելիք, և դուք բաժանում եք և այդպես շարունակ:
Երբ ձեզ մոտ այդչափ քիչ հաց և ձուկ կա, դուք կարող եք ասել.
«Մենք միայն մեր կարիքները բավարարելու չափով ունենք»:
Միայն Իմ օրհնությունը չէր, որ հացը բազմացնելու հրաշքը կատարվեց, այլ նաև Իմ աշակերտների բաշխելը:
Դուք էլ ձեր էության մեջ զգացեք, որ առատորեն տրված է ձեզ անհրաժեշտը, ինչպես անապատի մեջ կերակրվողները զգացին:
«Նրանք բոլորն էլ կերան ու կշտացան»: Մինչև անգամ կտորտանքներ ավելացան:
Ես տալիս եմ ձեզ բաց ձեռքով ու բաց սրտով:
Հիշեք ձկների վտառը:
Նավը ընկղմվելու, իսկ ուռկանները պատռվելու աստիճան լցվեցին Իմ տված ձկներով:
Ձեր մտքից հանեք ամեն տեսակ սահմանափակում, երբ հարցը Իմ տալուն է վերաբերում:
Առատությունը Աստծո բաշխելու ձևն է:
Դարձյալ կրկնում եմ` հանեք ձեր մտքից Ինձ սահմանափակող ամեն մի մտածում:
Տեղատարափներ ստացեք և ձեր հերթին ուրիշների վրա առատորեն տեղացեք:
Որևէ բան արեք։
Դիտվել է՝ 65

Մեկնաբանություններ