«Ոմն Նիկոլ Փաշինյան Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղի է որդեգրել, և դա պետք է ուղղակիորեն ընդունել։ Նրան թվում է, թե ձեռնտու է, քաղաքական զանազան հոսանքների արանքով սպրդելով, Արևմուտքում սին հեղինակություն վաստակել՝ հանուն դրա զոհաբերելով մեր երկրի հետ հարաբերությունները»,- հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

«Ցնցող» նախընտրական ձեռնածություն

«Ցնցող» նախընտրական ձեռնածություն
25.05.2026 | 11:14

Փաշինյան Նիկոլն ուրախ է, որ «Ախալքալաք–Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար»։

«Ցնցող» նախընտրական լուր է, չէ՞:

Իսկ ի՞նչ կապ ունի Ախալքալաք–Կարս երկաթուղին Հայաստանի հետ: Իրավական առումով, ոչ մի կապ չունի: Ավելին` մի քանի տասնյակ տարի Վրաստանի տարածքով Հայաստանից Թուրքիա ավտոբուսներով ուղևորներ են գնում, առևտուր անում և նույն ճանապարհով հետ վերադառնում: Այդպես էր Տեր-Պետրոսյան Լևոնի, Քոչարյան Ռոբերտի, Սարգսյան Սերժի օրոք:

Այժմ ՀՀ քաղաքացիները կարող են գնալ Ախալքալաք գնացք նստել և Կարս մեկնել: Իրավական առումով ոչինչ չի փոխվում: Միայն ավտոբուսները կարող են փոխարինվել գնացքներով: Ո՞րն է այստեղ Փաշինյան Նիկոլի դերը: Նույն կերպ վերջինս կարող է ասել, որ այսուհետ ՀՀ քաղաքացիների համար բաց է, օրինակ, Բեռլին-Դրեզդեն կամ Լոս-Անջելես-Սան-Ֆրանցիսկո երկաթուղին: Դե, հա: Թող ՀՀ հերոս-հարկատուները գնան Լոս-Անջելես, այնուհետև` Սան-Ֆրանցիսկո, առևտուր անեն և Լոս-Անջելեսից հետ գան Հայաստան: Նույնը` Ախալքալաքի դեպքում:

Մի խոսքով, խաղացեք` արդար է: «Այսուհետ» ՀՀ քաղաքացիներին Փաշինյան Նիկոլի շնորհիվ «ամեն տեղ» թողնելու են:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 523

Մեկնաբանություններ