Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Մասնատիր, որ տիրես՝ ահա Էրդողանի քաղաքականությունը թե՛ արտաքին, թե՛ ներքին կյանքում

Մասնատիր, որ տիրես՝ ահա Էրդողանի քաղաքականությունը թե՛ արտաքին, թե՛ ներքին կյանքում
25.05.2026 | 17:07

Թուրքիայում, Էրդողանի իշխանության գալուց ի վեր, ակնհայտ էր, որ վերջինս վարում է հակաքեմալական քաղաքականություն։ Էրդողանը հասել էր նրան, որ կարողանում էր այս կամ այն քաղաքում ապամոնտաժել Աթաթուրքի արձանը։ Սակայն սա չէր անում ի նպաստ Թուրքիայի, պարզապես Էրդողանը չի ցանկանում մնալ Աթաթուրքի ստվերում։ Անթիվ ու անհամար են Էրդողանի հակաքեմալական գործողությունները այս տարիների ընթացքում, ինչն էլ բերել էր շատ լուրջ տարաձայնության։ Ճիշտ է, Թուրքիայում այդ տարաձայնությունն այդքան էլ ցցուն չէր երևում, բայց այ Թուրքիայի սահմաններից դուրս այն շատ ցցուն էր։ Հատկապես, երբ Էրդողանը տարբեր այցերով գտնվում էր Թուրքիայի սահմաններից դուրս, քեմալիստները միշտ տեղը տեղին «դիմավորում» էին նրան։

Երկու տարի է, ինչ Էրդողանն անցել է քեմալիսների մեջ խժդժություններ սերմանելուն, ինչն իր արդյունքը տվեց այս տարվա գարնան սկզբին։ Հիմա պառակտվել է գլխավոր ընդդիմադիր ուժը՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը։ Կուսակցության ղեկավարությունից հեռացված Օզելին և իր կողմնակիցները ԺՀԿ-ի առաջնորդ Քըլըչդարօղլուին մեղադրում են իշխանության կողմն անցնելու և կուսակցությունը պառակտելու մեջ։ Լուրջ բախումներ են կուսակցության ներսում։ Մասնատիր, որ տիրես՝ ահա Էրդողանի քաղաքականությունը թե՛ արտաքին, թե՛ ներքին կյանքում:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 4373

Մեկնաբանություններ