«Ոմն Նիկոլ Փաշինյան Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղի է որդեգրել, և դա պետք է ուղղակիորեն ընդունել։ Նրան թվում է, թե ձեռնտու է, քաղաքական զանազան հոսանքների արանքով սպրդելով, Արևմուտքում սին հեղինակություն վաստակել՝ հանուն դրա զոհաբերելով մեր երկրի հետ հարաբերությունները»,- հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

Ավելին պահանջեք

Ավելին պահանջեք
26.05.2026 | 00:11
Մայիսի 26

Այժմ դուք ձեր պահանջները ներկայացնում եք ճիշտ այնպես, ինչպես Ես եմ պատվիրել, և շուտով դրա արդյունքը դուք կտեսնեք:
Շատ ժամանակ չի անցնի, և դուք կտեսնեք դրա իրական արդյունքը: Սա չհնացող մի օրենք է:
Դուք հիմա նման եք այն տղաներին, որ դասը սովորելու ջանադիր վարժություններ են անում:
Մի՛ դադարեք սովորելուց ու վարժություններ կատարելուց և շուտով շատ հեշտորեն կտիրապետեք ձեր դասին:
Դուք շատ հաճախ եք տեսնում ուրիշներին, ովքեր շատ հեշտորեն արտահայտվում և հրաշալիորեն արտացոլում են Իմ զորությունը:
Բայց դուք չեք տեսել այն կարգ ու կանոնը, որին ենթարկվում են նրանք` նախքան կդառնային Իմ զորության այդօրինակ արտահայտողները: Կարգապահությունը մի բացարձակ անհրաժեշտություն է` մինչև Իմ այս ուժի տրվելը Իմ աշակերտներին:
Այս մի հավելյալ վերընծայում է:
Դուք կարծում եք, թե արդեն այնքան շատ բան եք սովորել, որ ձեր կյանքը չի կարող այլևս սխալ լինել: Ճիշտ է, բայց ուրիշները պետք է այնքան սպասեն, մինչև որ արտաքին նշաններ տեսնեն ձեր կյանքի մեջ` նախքան այս հոգևոր ճշմարտության մեջ համոզվելը:
Դիտվել է՝ 215

Մեկնաբանություններ