«Ոմն Նիկոլ Փաշինյան Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղի է որդեգրել, և դա պետք է ուղղակիորեն ընդունել։ Նրան թվում է, թե ձեռնտու է, քաղաքական զանազան հոսանքների արանքով սպրդելով, Արևմուտքում սին հեղինակություն վաստակել՝ հանուն դրա զոհաբերելով մեր երկրի հետ հարաբերությունները»,- հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

Հանցագործության մասին հաղորդում

Հանցագործության մասին հաղորդում
26.05.2026 | 12:46

13.05.2026 թ․ թիվ 1980656 հարցմամբ դիմել եմ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն 12.05.2026 թ․ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության վարչական շենք կատարած նրա այցի վերաբերյալ, որը, իմ գնահատմամբ, ուղեկցվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայողների արժանապատվությունը նվաստացնող վարքագծով։

Մասնավորապես՝ նախարարի շենք մուտք գործելու պահին, երբ նա զբաղված էր հեռախոսով, ԴԱՀԿ ծառայողները ստիպված են եղել նրան ողջունել զինվորական ողջույնով՝ զգաստ կանգնած վիճակում։

Հարցման մեջ ընդգծել եմ, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայողները զինծառայողներ չեն, և նրանց ծառայողական հարաբերություններն ու վարքագիծը չեն կարգավորվում ՀՀ պաշտպանության նախարարության շարային կանոնագրքով։

Միաժամանակ խնդրել եմ պարզաբանել, թե ինչ իրավական կամ բարոյական հիմքով է նախարարը իր ենթակա ծառայողներից պահանջում զինվորական կարգապահությանը բնորոշ վարքագիծ՝ նրանց զգաստ կանգնեցնելով և պարտադրելով զինվորական ձևաչափի ողջույն։

Հղում՝

https://www.facebook.com/share/r/1BCcZEvxum/

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ գրավոր հարցման պատասխանը տրվում է հարցումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, սակայն մինչ օրս պահանջվող տեղեկատվությունը չի տրամադրվել։

Միաժամանակ, ՀՀ քրեական օրենսգրքի 208-րդ հոդվածի համաձայն՝ անձին, նրա իրավունքներին կամ օրինական շահերին առնչվող փաստաթուղթ կամ այլ տեղեկություն իրավասու անձի կողմից ապօրինի չտրամադրելը կամ այդ տեղեկությունը ոչ լրիվ կամ աղավաղված ձևով տրամադրելը, եթե դրա հետևանքով էական վնաս է պատճառվել անձի իրավունքներին կամ օրինական շահերին, համարվում է քրեորեն պատժելի արարք։

Բացի այդ, ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն՝

Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է։ Մարդու անօտարելի արժանապատվությունը նրա իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է։

Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են։

Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք։

Իսկ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով։

Վերոգրյալը, իմ գնահատմամբ, վկայում է այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 208-րդ և 441-րդ հոդվածներով նախատեսված հատկանիշներ։

Հատկանշական է, որ Սրբուհի Գալյանը միաժամանակ հանդիսանում է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ, ինչպես նաև իշխող քաղաքական ուժի կողմից առաջիկա խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու։

Հաշվի առնելով, որ իրավապահ համակարգը պարբերաբար հայտարարում է հանցագործությունների դեմ հետևողական պայքարի մասին՝ ներառյալ ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ քրեական վարույթների նախաձեռնման և կալանավորումների պրակտիկան, հույս ունեմ, որ նույն հետևողականությունը կցուցաբերվի նաև սույն հաղորդման քննության ընթացքում՝ նախաձեռնվելով համապատասխան քրեական վարույթ և քննարկվելով Ս. Գալյանի լիազորությունների կասեցման հարցը։

Հակառակ դեպքում, գործող իշխանությունների օրոք կազմակերպվող խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը կարող է դրվել կասկածի տակ։

Էդգար ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող,

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու՝

26.05.2026 թ․

Դիտվել է՝ 169

Մեկնաբանություններ