«ԵԱՏՄ-ից ինչ-որ որոշմամբ այս կամ այն երկրին հեռացնելն անհնար է։ Հնարավոր է տարբերակ, երբ երկիրն ինքն է հայտարարում այն մասին, որ այս կամ այն պատճառով դադարեցնում է համագործակցությունը»,- ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը, պատասխանելով հարցին՝ կարո՞ղ են Հայաստանը ԵԱՏՄ-ից հեռացնելու վերաբերյալ հանձնարարականներ ընդունվել: «Նման քայլի հնարավոր հետևանքները անհրաժեշտ է քննարկել, և դա կարվի ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների նեղ կազմով նիստի ընթացքում»,- հավելել է նա։               
 

Երկու ազգային բարերար և համեմատական դիտարկում

Երկու ազգային բարերար և համեմատական դիտարկում
27.05.2026 | 13:34

1903 թ․ Ամենայն Հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանը գտնվում էր Թիֆլիսում, երբ տեղեկացավ, որ ազգային մեծագույն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցը հիվանդ է։ Կաթողիկոսը որոշեց այցելել նրա տուն՝ հիվանդատես․ «Աղօթեմ, որ Տէր Աստուած իրեն առողջութիւն տայ, որ կարենայ բարերարել ազգին և եկեղեցւոյն»։ Մարտի 26-ն էր, Վեհափառին ուղեկցում էին հոգևորականներ և աշխարհականներ։ Տեսնելով կաթողիկոսին, Ա․ Մանթաշյանցը խիստ հուզվեց։ Թեյի սեղանի շուրջ, հյուրերից բացի, հավաքվեցին բարերարի ընտանիքի անդամները, փեսաները, ազգականներն ու բարեկամները։ Մոտենալով Նորին Օծությանը և նրա աջը համբուրելով՝ Ա․ Մանթաշյանցը, առանց խնդրելու, սեփական նախաձեռնությամբ խոստացաւ Մայր Աթոռի տաճարի նորոգութեան ծախքը ինքը հոգալ ու դրա համար պատրաստակամություն ստանձնեց հատկացնել 150 հազար ռուբլի։ Եվ դա այն դեպքում, երբ արդեն մեկ տարի ընթացքի մեջ էր Փարիզի հայոց եկեղեցու ծախսատար շինարարությունը, այն եկեղեցու, որն օծվելու էր Սբ Հովհաննես-Մկրտիչ, և որը մինչ օրս ծառայում է հայությանը։ Նա դեռ չէր նորոգել Թիֆլիսի Վանքի եկեղեցին, չէր կառուցել Ներսիսյան դպրոցը, կաթողիկոսական վեհարանը․․․

2026 թ․ մայիսի 10-ին Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն այցելեց ազգային բարերար Սամվել Կարապետյանի տուն։ Ոչ, նա հիվանդ չէր, գտնվում էր․․․ կալանքի տակ։ Այն մարդը, որը Ա․ Մանթաշյանցի նման կառուցել էր նոր կաթողիկոսական վեհարանը, էլ չեմ խոսում բազմաթիվ այլ բարեգործությունների մասին։

Երբ նայում ես քպ-ականների հայտարարագրերը և տեսնում, թե որքան բնակարաններ, առանձնատներ, հողակտորներ, ավտոմեքենաներ են նրանք ձեռք բերել, միլիոնավոր դրամների աշխատավարձեր ու պարգևավճարներ ստացել, ուզում ես հարցնել՝ դուք գեթ մեկ չունևոր մարդու օգնե՞լ եք։ Բայց ամեն օր անամոթ կաղկանձներ եք հնչեցնում Ս․ Կարապետյանի հասցեին։ Մարդու, որը տեր է կանգնել իր հայրենիքին, իր ժողովրդին, իր եկեղեցուն և դրա համար անափսոս ծախսել իր վաստակը՝ դառնալով մեր ժամանակների խոշորագույն ազգային բարերարը։ (Թող ինձ ներեն Հայաստանի և Սփյուռքի մյուս բարերարները)։

Հավելեմ, որ անձամբ ծանոթ չեմ Ս․ Կարապետյանի հետ, ոչ նրա, ոչ ընտրությունների մասնակից որևէ քաղաքական միավորի հետ դույզն իսկ որևէ առնչություն չունեմ, բայց հունիսի 7-ին ես և ընտանիքիս անդամները գնալու ենք ընտրական տեղամաս։

Խաչատուր Դադայան

Դիտվել է՝ 94

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ