«Խնդիրները շատ են, և դրանք լուծելը շատ ավելի արդյունավետ է միասին։ Ափսոս, որ մեր հայ գործընկերները դա չեն հասկանում և պաշտպանություն են փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրի մոտ,- հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն:- Դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է և նրա պատասխանատվությունը սեփական երկրի ու ժողովրդի ապագայի հանդեպ»։               
 

Թրամփի աջակցության գինը

Թրամփի աջակցության գինը
28.05.2026 | 10:53

Վերջին անգամ Թրամփը այսքան հրապարակային աջակցություն տվել էր մեկ էլ Վիկտոր Օրբանին։ Բառ չէր խնայել. «Օրբանը ուժեղ առաջնորդ է, պաշտպանում է իր երկիրը, սահմանները, ազգային շահերն ու ավանդական արժեքները»: Ընտրությունից օրեր առաջ նույնիսկ հեռախոսով մտնում էր քարոզարշավ, կոչ անում աջակցել նրան, ասում՝ «հիանալի առաջնորդ է»: Մարկո Ռուբիոն էլ ընտրություններից առաջ Օրբանին աջակցելու քաղաքական այց էր կազմակերպել, ասելով՝ «ձեր հաջողությունը մեր հաջողությունն է», ընդգծելով, որ ԱՄՆ-ի շահերից է, որ Հունգարիան հաջողի Օրբանի ղեկավարությամբ։

Թե ինչ եղավ հետո՝ շատ տխուր էր Օրբանի համար: Նա գնաց տուն։

Հիմա նույն սցենարի մեջ Թրամփը ընտրությունից օրեր առաջ հրապարակային աջակցություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին՝ գովելով նրա առաջնորդությունն ու «ժողովրդավարական բարեփոխումները», իսկ Մարկո Ռուբիոն նույն տոնի մեջ ստորագրում է ռազմավարական գործընկերության փաստաթուղթ և աջակցություններ փոխանցում:

P.S. Չգիտեմ՝ ձեզ ոնց, բայց ինձ էս սցենարը մեծ հաշվով շատ դուր ա գալիս:

Ընտրություններին համարյա էլ օր չմնաց:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 269

Մեկնաբանություններ