«Խնդիրները շատ են, և դրանք լուծելը շատ ավելի արդյունավետ է միասին։ Ափսոս, որ մեր հայ գործընկերները դա չեն հասկանում և պաշտպանություն են փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրի մոտ,- հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն:- Դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է և նրա պատասխանատվությունը սեփական երկրի ու ժողովրդի ապագայի հանդեպ»։               
 

Դուք եղել եք, կաք ու կլինեք պարտության, կորստի և ուրացման խորհրդանիշ

Դուք եղել եք, կաք ու կլինեք պարտության, կորստի և ուրացման խորհրդանիշ
28.05.2026 | 14:05

ՈՒ՞մ ա պետք էդ ներկած մետալալոմտդ, եթե ոչ Արցախն ա քոնը, ոչ քո սուվերեն տարածքի կարևորագույն բարձունքները:

90-ականներին որսորդական ու ինքնաշեն հրացաններով մարդիկ հող ազատագրեցին:

Դու էդքան զենքով 3 պատերազմ պարտվեցիր, ա՛յ ոչնչություն: Էս զենքն ո՞ւմ ես ցույց տալիս, ումի՞ց ես պաշտպանվում, ի՞նչ ես պաշտպանում էդ զենքով:

Դու ու քո շայկեն երբեք ոչ զինվորական կդառնաք, ոչ զենքի ու հողի արժեք կիմանաք, ոչ էլ բանակ ու հերոս կարժևորեք: Ձերը պոպուլիզմն ա, մանիպուլյացիան, սուտն ու կեղծիքը:

Դուք կայացած ու մարտունակ բանակը քանդել եք: Հաղթանակած բանակը բարոյազրկել, դարձրել եք ծաղրի առարկա: Հիմա ամերիկացու տված մի հատ նավատորմի դրոնով ու ֆրանսիացու 2 պուշկով եկել, ուզում եք համոզեք, որ դուք ուրիշ եք, բանակ արժեզրկող ու ավերողի հետ կապ չունե՞ք:

Դուք եղել եք, կաք ու կլինեք պարտության, կորստի ու ուրացման խորհրդանիշը ու անգամ միջուկային զենքը ձեր ճակատից դա չի կարող ջնջել:

Արամ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 128

Մեկնաբանություններ