«Խնդիրները շատ են, և դրանք լուծելը շատ ավելի արդյունավետ է միասին։ Ափսոս, որ մեր հայ գործընկերները դա չեն հասկանում և պաշտպանություն են փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրի մոտ,- հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն:- Դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է և նրա պատասխանատվությունը սեփական երկրի ու ժողովրդի ապագայի հանդեպ»։               
 

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 30-ից կսահմանափակի Հայաստանից ներմուծվող պտղաբանջարեղենային արտադրանքի ներմուծումը

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 30-ից կսահմանափակի Հայաստանից ներմուծվող պտղաբանջարեղենային արտադրանքի ներմուծումը
28.05.2026 | 16:07


Ռուսաստանը մայիսի 30-ից կսահմանափակի Հայաստանից ներմուծվող պտղաբանջարեղենային արտադրանքի ներմուծումը՝ հայտնել է «Ռոսսելխոզնադզորը»։

Թուրքիա ե՞ք գյուղմթերք արտահանելու՝ մեծ դժվարությամբ գործող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով:

Օկ:

Պարզապես հիշեցնեմ, որ Թուրքիան Եվրոպայում բացարձակ առաջատար է գյուղատնտեսական արտադրության ծավալով: 2023 թ․ տվյալներով այն կազմել է 68,9 մլրդ ԱՄՆ դոլար։

Գյուղատնտեսությունը Թուրքիայի ՀՆԱ-ի մոտ 7%-ն է և ապահովում է աշխատուժի շուրջ 20%-ը։

2002-2024 թթ. Թուրքիայի գյուղատնտեսական ՀՆԱ-ն աճել է 25-ից մինչև 74 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ արտահանումը՝ 3,8-ից մինչև 32,6 մլրդ։ Համաշխարհային բանկի տվյալներով՝ գյուղատնտեսական արտադրության ծավալով 2023 թ.-ին Թուրքիան աշխարհում զբաղեցրել է 8-րդ տեղը, իսկ Եվրոպայում՝ առաջինը՝ առաջ անցնելով Ռուսաստանից և Ֆրանսիայից։

Գիտե՞ք՝ ի՞նչ է սա նշանակում:

Այս ամառ լավ էժան միրգ ու բանջարեղեն կուտենք: Իսկ հետո կսկսվի ամենահետաքրքիրը:

Հայաստանի գյուղատնտեսությունը, կորցնելով արտահանման և իրացման կոմերցիոն հենակետերը, դադարելու է լինել մրցունակ տնտեսական հատված՝ անցնելով կայուն ներկրման ռեժիմի:

Բարդ չէ կռահել՝ որտեղից:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 224

Մեկնաբանություններ