Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի կողմից հնարավոր ռազմական ագրեսիային՝ հայտարարել է Իրանի բանակի ցամաքային զորքերի ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Աքրամինյան: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը տարածաշրջանում հայտնվել է բարդ իրավիճակում և կարող է դիմել ռազմական ուժի կիրառման։ Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ի դուրսմղումը Արևմտյան Ասիայից տարածաշրջանը կդարձնի ավելի անվտանգ։               
 

Այսօր արդեն լրիվ ոտքի կանգնած կլինեինք, եթե 5 տարի առաջ պետության ղեկն իրեն վստահեինք

Այսօր արդեն լրիվ ոտքի կանգնած կլինեինք, եթե 5 տարի առաջ պետության ղեկն իրեն վստահեինք
04.06.2026 | 10:33

Մի հետաքրքիր (կարծում եմ) բան եմ նկատել:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը արդեն ավելի քան 18 տարի է, ինչ թողել է պաշտոնը:

Կրկնեմ՝ 18 տարի է անցել: Բայց մարդիկ նրան դիմում, նրա հետ խոսում են այն տոնայնությամբ, կարծես Ռոբերտ Քոչարյանն է Հայաստանի ղեկավարը:

Նրան վերագրում են բաներ, որ կատարվել են իր պաշտոնավարումից անգամ տարիներ անց: Ամեն դեպքում նրան ճանաչում ու ընկալում են որպես հենց պետության ղեկավար, պետական գործիչ:

...Մենք այսօր արդեն լրիվ ոտքի կանգնած կլինեինք, եթե 5 տարի առաջ պետության ղեկն իրեն վստահեինք...

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 4372

Մեկնաբանություններ