Կոնկրետ ուղղություն և կոնկրետ մեկ մարդ կամ մարդկանց խումբ ի նկատի չունեմ։
Ուշադիր զննեք և կտեսնեք։
Դա գենետիկորեն արմատավորված և վերջնական ձևավորված կատեգորիա է, չփոխվող և չփոփոխվող։
Գեղոjությունը եղել է, կա և երևի միշտ կլինի, ինչքան էլ որ նրան ֆինանսական հաջողությունը ժպտա։
Քաղքենի կոչվածը դա հենց գեղոն է, որ կա։
Մարկոս աղա Ալիմյանը ձուն առնելու համար հետը ման էր տալիս մետաղական օղակ և դրա միջով անցնող ձուն չէր առնում.
Առնում էր խոշորը` օղակի միջով չանցնողը։
Նա փող շատ ուներ, ծառաներ ուներ, նույնիսկ դիրք ուներ, բայց տան առևտուրն ինքն էր անում և ապրանք վաճառողներին չէր վստահում, համարում էր խարդախ, քանի որ ինքը խարդախի մեկն էր։
Նա ատում էր իր անցյալը։ Որովհետև գեղո էր։
Նա ինքը գյուղացի էր, բայց գյուղի բարիք ստեղծողներին համարում էր թալանչի։
Որովհետև գեղո էր։
Իսկ գյուղից քաղաք փախած, հաջողություն գրանցած գյուղացիների մի մասը, իր ժառանգներով հանդերձ այդպես էլ մնում է գեղո, թեկուզ ոսկե ունիտազի վրա նստի...
Գեղո է և վերջ։
Գեղոն կատեգորիա է, գեղոն էություն է։
Գեղո` շատ-շատ կա։
Գեղոն ատում է գյուղացուն, ատում և արհամարհում է իր քրտինքով ապրող, բարի և միամիտ գյուղացուն, աշխատում է խաբել և տանել նրանից վերջին հավը նույնիսկ։
Գեղոն կարող է միլիոնատեր դառնալ, միլիարդատեր, բայց կմնա գեղո.
֊Անտաշ, բռի, կոպիտ, քծնող և կծծի։
Գեղոյի քայլվածքը տարբերվում է բոլորից։
Նա քայլում է այնպես, որ կոշիկներն ու շալվարի փողքերը փոշոտ չլինեն։
Նրա պապերը, քուչով իջնելիս կամ բարձրանալիս, ոտքերն իրարից հեռու են դրել, որպեսզի փողքերը չցեխոտվեն։
Եվ այդ քայլվածքը մնացել է նրան որպես օժիտ, որպեսզի կողքինները հասկանան, որ սա գեղո է։
Գեղոն այնպես է քայլում, ոտքերն իրարից հեռու պահելով, ասես ամորձիները խանգարում են քայլ գցել։ Դա իր ժառանգությունն է֊՝ ցեխոտ քուչի ժառանգությունը։
Գեղոն իր մաքուր ավտոմեքենայի մեջ որևէ բեռ չի դնում։ Կկեղտոտվի։ Դե արի մաքրիր։
Գեղոն գլխով է բարևում, քանի որ ձայնի ինտոնացիան հարմարեցված չի բարի լույս կամ բարի օր մաղթելուն։
Ա՛յ, սապոնվելու համար նրա ձայնը հատու է, վստահ և բարձր։ Ա՛յ, դա վերաբերմունք է, դաստիարակություն։
Չ'պրծանք գեղոներից, չպրծանք։
Մեխակ Սայադյան