Թուրքիայի իշխանությունները պատրաստ են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, եթե դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն։ Այս մասին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը ասել է Türkiye թերթին՝ Ռուսաստան կատարած այցից հետո, որը տեղի է ունեցել հունիսի 16-17-ին։               
 

Պրոքսի պատերազմներ և աշխարհաքաղաքական ուժերի դասավորություն

Պրոքսի պատերազմներ և աշխարհաքաղաքական ուժերի դասավորություն
18.06.2026 | 12:30

Կախված այն բանից, թե ինչ մասշտաբի է պրոքսի պատերազմը, այն լոկալ ազդեցությունից բացի կարող է իր հետևանքներով բարձրանալ մինչև աշխարհաքաղաքական մակարդակի՝ ազդելով նաև ամենաբարձր մակարդակի ուժերի դասավորության վրա։

Այդպիսին է ուկրաինական պրոքսի պատերազմը Արևմուտքի և Ռուսաստանի միջև, որը նույնիսկ չավարտված վիճակում արդեն զգալիորեն ազդել է ուժերի համաշխարհային դասավորության վրա: Այդպիսին է նաև ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը Իրանի հետ, որի աշխարհաքաղաքական իմաստով հիմնական շահառուն Չինաստանն է, ու որից իր ֆինանսական շահն ունեցավ նաև Ռուսաստանը։

Եթե այս պրոցեսներին նայում ենք ուժային միաբևեռությունից դեպի բազմաբևեռություն անցման կտրվածքով, ապա այդ պատերազմների արդյունքում Արևմուտքը սպառեց իր գերիշխելու պարադիգմի հերթական չափաբաժինը, իսկ Ռուսաստանն ու Չինաստանն էլ սպառեցին գերիշխող ուժին իրենց ենթարկվելու պարադիգմերի համապատասխան չափաբաժիններ։

Այդ փոփոխությունները մի կողմից ԱՄՆ-ին և մյուս կողմից էլ Ռուսաստանին ու Չինաստանին ավելի մոտեցրին ուժային բալանսի հնարավոր վիճակին, բայց և դեռևս շատ հեռու են դրանից, քանի որ կան այդ հնարավոր ուժային հավասարակշռությունից դուրս մնացած այնպիսի աշխարհաքաղաքական հզորություններ, ինչպիսիք են Հնդկաստանը, ԵՄ-ն իր քաղաքակրթական ու տեխնոլոգիական հզորությամբ, Բրազիլիան և այլն։

Դրանցից բացի գլոբալ մակարդակով աշխարհաքաղաքական ուժային բալանսին հասնելուն կարող են խանգարել նաև զգալի ազդեցության չափ ունեցող վերպետական կապիտալն ու էլիտաների մենթալիտետային իներցիայի երևույթը։

Այս իմաստով կա նաև տարբեր տեսակի պարադիգմերի կյանքի տևողության վրա ազդող այնպիսի գործոն, ինչպիսին դրանց պոտենցիալների կախումն է ժամանակից, որը պարզապես նշանակում է, որ այդ պոտենցիալներն իրենք տարբեր պատճառներով կարող են աճել կամ էլ նվազել։

Վերջին ասվածը հստակորեն պատկերացնելու համար պետք է նկատի ունենալ, որ փոփոխության հետևանքով որևէ երևույթի նախնական պոտենցիալը կամ դրա աճելու և նվազելու հնարավորությունները, պայմաններից կախված, իրենք կարող են կտրուկ աճել կամ էլ նվազել, քանի որ որևէ ուղղությամբ նվաճումը աճի նոր հորիզոններ է բացում կամ էլ պարզվում է, որ այդ ուղղությամբ նախնական սպասելիքները սխալ են եղել և տվյալ փոփոխությունը հեռանկար չունի։

Այս իմաստով պարզ օրինակ է հիվանդ մարդու կյանքի տևողությունը, որի պոտենցիալը կարող է մեծանալ նոր դեղամիջոցով, հմուտ բժշկի հանդիպելով կամ էլ՝ հակառակը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 142

Մեկնաբանություններ