Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Նրա համար կարևոր է, որ պաշտոն ու ազդեցության լծակներ ունեցող մարդ իշխանության մեջ չլինի

Նրա համար կարևոր է, որ պաշտոն ու ազդեցության լծակներ ունեցող մարդ իշխանության մեջ չլինի
09.07.2026 | 14:20

Նիկոլ Փաշինյանի այսօրվա ներքաղաքական գործողությունների արմատները պետք է փնտրել 1998 թվականի մեջ։

Լևոն Տեր-Պետրոսյանը ստիպված եղավ հեռանալ երկրի ղեկավարի պաշտոնից, քանի որ նրան դա ստիպեցին մեծ ազդեցություն ունեցող այլ պաշտոնյաներ, ինչպես՝ Վազգեն Սարգսյանը։

Այդ փաստը լավ է սերտել Նիկոլ Փաշինյանը և իր կառավարման ամբողջ ընթացքում բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով կանխում է ուրիշ պաշտոնյաների ազդեցության աճը։

Հենց դրա համար Նիկոլ Փաշինյանի կառավարության մեջ չեք տեսնի ազդեցիկ որևէ մեկին։ Հենց դրա համար են նրա պաշտոնյաները սնվում քծնանքով ու Փաշինյանի նկատմամբ անձի պաշտամունքով։ Ու եթե նկատվում է սեփական ճանապարհ հարթող մեկը, միանգամից, հենց բնում ոչնչացվում է այդ ճանապարհը։

Օրինակներից մեկն էլ Ալեն Սիմոնյանն է։ Փորձում էր ինքնուրույն լինել, կապեր ստեղծել։ Զոհաբերեցին, հեռացրին, հնարավոր է՝ նաև պատժեն։

Բազմաթիվ այդպիսի նախկին պաշտոնյաներ կան, որոնք որոշ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանի մոտ հավատարիմ չինովնիկներ էին, հետո, հենց փորձեցին մի քիչ ինքնուրույն լինել, միանգամից միացավ Փաշինյանի կարմիր կոճակը՝ վտանգավոր է։ Եվ արագ կերպով այդ պաշտոնյաները հեռացվեցին։

Այդ մերժվածներից շատերը, որոնք մի քանի տարի կամ նույնիսկ մի քանի ամիս առաջ իրենք էին մերժում հայրենիք ու Արցախ, Նիկոլի աչքը մտնելու հանար, հիմա կոշտ ընդդիմադիրներ են, որովհետև բոլոր սրիկաների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է։

Բայց դա Փաշինյանի համար վտանգավոր չէ։ Նրա համար կարևոր է, որ պաշտոն ու ազդեցության լծակներ ունեցող մարդ իշխանության մեջ չլինի։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 251

Մեկնաբանություններ