Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

ՈՒժային գերակայությունը մենթալիտետային և քաղաքակրթական գերակայության վերածելը մեծ արվեստ է

ՈՒժային գերակայությունը մենթալիտետային և քաղաքակրթական գերակայության վերածելը մեծ արվեստ է
10.07.2026 | 12:34

Գլոբալ աշխարհաքաղաքական պայքարը ազդեցության, հարստության և ռեսուրսների համար եղել է, կա և կլինի անողոք, անկախ նրանից, հաղթելն ու պարտվելը եղել են տաք, թե սառը պատերազմում։

Սառը պատերազմում պարտված Ռուսաստանի նկատմամբ հաղթող Արևմուտքի անողոք վերաբերմունքը ԽՍՀՄ-ի մնացորդների, այդ թվում՝ ռուսների նկատմամբ, մեր աչքի առաջ է, և բնական է, որ նոր ստեղծվող պայմաններում Եվրոպան նման վերաբերմունքի ռիսկ է տեսնում նոր բարձրացող և արևի տակ իր տեղը ամրապնդող Արևելքի ու, հատկապես, ռուսների կողմից։

Այսինքն, այն հանգամանքը, որ տարբեր պատճառներով Ռուսաստանի հարձակումը Արևելյան Եվրոպայի երկրների վրա անիմաստ է, չի նշանակում, որ հնարավորության դեպքում Չինաստանի ու Ռուսաստանի վերաբերմունքը անողոք չի լինելու առաջին հերթին Եվրոպայի նկատմամբ, որն էլ պարտադիր չէ, որ ունենա տաք պատերազմի տեսք, քանի որ սառը պատերազմն ու տնտեսական-ռեսուրսային գերակայությունը՝ միացած խոհուն քաղաքականության հետ, կարող են ապահովել բացարձակ աշխարհաքաղաքան գերակայություն ցանկացած հակառակորդի նկատմամբ։

Բայց այստեղ կա մի այլ և շատ կարևոր մենթալիտետային հանգամանք, այն, որ ԽՍՀՄ-ը կայուն էր այնքան ժամանակ, քանի դեռ Ստալինի ստեղծած «երկաթյա վարագույրի» հետևում էր, այսինքն, գտնվում էր արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացման պայմաններում, և բավական էին խրուշչովյան ազատականացումն ու կոնտակտները Արևմուտքի հետ, որ ահռելի երկիրը դրեյֆի տեպի անկայունություն և կործանում։

Մի այլ կարևոր հանգամանք ևս, որն ուզես, թե չուզես, սկզբունքային անալիզի դեպքում իր պատասխաններն է պահանջում. Այն, որ պարտված Արևմտյան Գերմանիայում և Ճապոնիայում մարդկանց կյանքի մակարդակը շատ ավելի բարձր էր, քան՝ հաղթող ԽՍՀՄ-ում։

Միջազգային հարաբերությունների ոլորտում կան նաև այլ կարևոր պրոբլեմներ, որոնցից առաջնայինը ժողովուրդների կողմից պատմական փորձից դասեր առնելն է, դրանք ընդհանրացնելը ու այդ հիման վրա էլ կարողանալ տեսնել ապագան և այն պլանավորել ու կառավարել աշխարհաքաղաքական անողոք մրցակցության տեսանկյունից։

Այս առումով իր պատասխաններն է ուզում նաև մի այլ կարևոր հանգամանք, այն, որ անկախ նրանից, որ ռուսները և՛ ցարական իշխանության տարիներին, և՛, մանավանդ, խորհրդային տարիներին քաղաքակրթական իմաստով բազմաթիվ ժողովուրդների համար եղել են վերելքի աղբյուր, նրանց հանելով ֆեոդալական միջնադարից և դարձնելով ժամանակակից մենթալիտետով մարդիկ, ներկայում այդ ժողովուրդների մոտ կան հակառուսական տրամադրություններ՝ մի հանելուկ, որն իր լուծումներն է ուզում։

Եվ այդ էլ այն դեպքում, երբ ռուսները ապահովել են նաև այդ ժողովուրդների կյանքի անվտանգությունը, որի կարիքը հիմա էլ կա։

Այստեղից էլ՝ ուժային գերակայությունը մենթալիտետային և քաղաքակրթական գերակայության վերածելը ու դա էլ ապագային ծառայեցնելը մեծ արվեստ է, որին պետք է տիրապետել, բայց որը նաև մինչև դա անելը պահանջում է այն խորապես հասկանալ գոյաբանական և գաղափարական մոտեցումների լույսի տակ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 557

Մեկնաբանություններ