Բարձրաձայն մտքեր
Հրապարակում «տրոյական ձիու» տեղադրվելուց հետո շատ ահավոր բաներ են եղել, անարդարությունների և ողբերգությունների չափաբաժինը գերազանցում է նույնիսկ ամենանշանավոր ողբերգակների հզոր երևակայությանը:
Այսօր ևս տեղի են ունենում անարդարություններ, որոնց արձագանքում ենք, բարկանում, փորձում պայքարել դրանց դեմ: Սակայն ամենաահավոր բանը տեղի է ունեցել 2020 թվականին, որից հետո «տրոյական ձին» շարունակել է մնալ հրապարակում:
Ի՞նչ չենք արել մենք այն ժամանակ, որ պետք է անենք հիմա: Գուցե «տրոյական ձին» տեղադրված է ոչ միայն հրապարակում, այլ մեր հասարակության և քաղաքական էլիտայի գլուխներու՞մ: Գուցե դա է պատճառներից մեկը, երևի թե, գլխավոր պատճառը, որ ոչինչ չի փոխվում:
Ես, իհարկե, հասկանում եմ, որ գոյություն ունեն բազմաթիվ տեխնիկական պատճառներ, սկսած ուժերի դասավորությունից, վերջացրած աշխարհաքաղաքական իրողություններով, բայց մինչև մարդկանց գլուխներից չհանվի «տրոյական ձին», մենք ընդամենը դիտորդ ենք լինելու: Լավագույն դեպքում՝ չհամակերպվող և պայքարող, բայց արդյունքի չհասնող:
Մտածեք:
Արամ Աբաջյան