«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ո՞վ է հիմարը

Ո՞վ է հիմարը
16.07.2026 | 12:07

Գնացել էի Արմենիա ԲԿ / Armenia MC (նախկինում` Հանրապետական հիվանդանոց): Առաջին հարկի առերևույթ ընդունարանից հետաքրքրվեցի, թե որտեղ է գտնվում վերակենդանացման բաժանմունքը: Բացատրեցին` պետք է դուրս գալ հիվանդանոցի մասնաշենքից և շտապօգնության ավտոմեքենաների համար նախատեսված էստակադայով մտնել նույն մասնաշենքի երկրորդ հարկ: Գնացի: Երկրորդ հարկի ընդունարանում զարմացան և բացատրեցին, որ վերակենդանացման բաժանմունք հնարավոր է գնալ բացառապես առաջին հարկի միջանցքով: Միաժամանակ` հետաքրքրվեցին, թե «այդ ո՞ր հիմարն է Ձեզ երկրորդ հարկ ուղարկել»: Իջա առաջին հարկի ընդունարան: Նկատեցի` խաբելն ամոթ է, և փոխանցեցի, որ իրենց «հիմար» են անվանում: Բացի դրանից, ասացի՝ քանի որ, անկախ իմ կամքից, փոստատարի գործառույթ եմ ստանձնել, ապա կարող եմ «հիմարի» պատասխանը հասցնել երկրորդ հարկի հասցեատիրոջը: Առաջին հարկի ընդունարանի աշխատակիցը գնահատեց հումորը և ներողություն խնդրեց, նշելով, որ «մոռացել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի տեղը»:

Վերակենդանացման բաժանմունքի մոտ հավաքված էին 60-65 անձ: Բոլորը սպասում էին: 15:00-16:00 վերակենդանացման բաժանմունքում ընդունելության ժամ էր: Բոլորը գիտեին դրա մասին և հատուկ այդ ժամին էին մոտեցել: 15:29-ին վերակենդանացման բաժանմունքը դեռ ընդունելություն չէր կազմակերպել: Դուռը ծեծեցի: Բացեց ինչ-որ մեկը (այդպես եմ ասում, քանզի հիվանդանոցում անվանաքարտերի (բեյջերի) մասին չէին լսել): Ինչ-որ մեկը բացատրեց, որ 15:29-ը դեռ չի նշանակում 16:00: Համաձայնեցի, սակայն հարցրեցի, թե ինչ կլինի, եթե 16:01 վերակենդանացման բաժանմունքի դուռն ընդունելության համար դեռ փակ լինի: Ինչ-որ մեկը նյարդայնացավ: Նրան օգնության հասավ երկրորդը, որը ինձ ցանկանում էր «ամեն ինչ» բացատրել: Ինչ-որ մեկը չթողեց: Ուժով պահեց երկրորդին, որպեսզի վերջինս ինձ «ոչինչ չբացատրի»: Դե, ես էլ ոչինչ չհասկացա:

Հա, մեկ էլ շատ հետաքրքիր հանգամանք ևս անհասկանալի մնաց: Ուրեմն, բժիշկն ասաց, որ հիվանդին արյուն է անհրաժեշտ: Տվեց փաստաթղթերն ու ուղարկեց «Յոլյան» արյունաբանական կենտրոն: Զանգահարեցի «Յոլյան»: Հետաքրքրվեցի պայմաններից, արյան վաճառքի գինը հարցրեցի: «Յոլյան»-ից էլ հետաքրքրվեցին, թե որտեղից են խորհուրդ տվել իրենցից արյուն գնել: Պարզվեց, որ «Արմենիա» ԲԿ-ն լուրջ «արյան բանկ» ունի: Արյուն է գնում և վաճառում: Անհասկանալի է, չէ՞, այդ դեպքում, ինչու է հաճախորդներին «Յոլյան» արյունաբանական կենտրոն ուղարկում:

Ի՞նչ ասեմ: Սա է Նիկոլ Փաշինյանի կառուցած Նոր Հայաստանը: Սա է մեր ՀՀ առողջապահության նախարարությունը: Ողջունենք նաև նախարար Անահիտ Ավանեսյանին:

Մի խոսքով, դե ծափ տվեք, արա´:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 368

Մեկնաբանություններ