Ռուսաստանը ԱՄՆ Պետքարտուղարությանն է փոխանցել մի շարք հարցեր՝ Վաշինգտոնի կողմից Կիևին հետախուզական տվյալներ տրամադրելու և ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ՌԴ-ի խորքում հարվածներ իրականացնելու գործում ներգրավվածության վերաբերյալ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Մոսկվան ԱՄՆ-ին վերջնագիր կներկայացնի, Լավրովը նշել է. «Մենք վերջնագրեր չենք ներկայացնում»։               
 

Դաժան է, երբ մարդկանց ճակատագիրը որոշում է ագրեսիվ տգիտությունը

Դաժան է, երբ մարդկանց ճակատագիրը որոշում է ագրեսիվ տգիտությունը
15.08.2026 | 11:02

Զարմանալիորեն մեզնում խիստ տարածված է չիրականացվող բարի ցանկությունների ու խորհուրդների հաջորդականություններ ու ցուցակներ կազմելը մեր ապագայի մասին, և անսպասելիորեն այդ անիմաստ գործում իրենց լուման են մտցնում նաև որոշ ինտելեկտուալի հավակնություն ունեցողներ։

Մեր խնդիրը ոչ թե նրանում է, թե ով ավելի մանրամասն ու հավակնոտ դեղատոմսեր կպատրաստի, որոնք ցույց են տալիս դեպի մեր ժողովրդի պայծառ ապագան տանող ճանապարհները և հետո էլ ստեպ-ստեպ կրկնի, թե տեսաք, եթե իմ ասած լավ բաներն անեիք, այս օրին չէինք հասնի։

Այդ ասողները պետք է հասկանան, որ մարդկանց կյանքի ու ճակատագրի հետ կապված բոլոր լուրջ նախաձեռնությունները պետք է անցնեն դրանց իրագործելիության անալիզի ֆիլտրով, և որ իրենց առաջարկների մեծ մասը նման քննություն չի կարող բռնել։

Բայց այստեղ հարցերի հարցը նաև այն է, որ մեր պատմությունից դասեր քաղելով, պետք է վաղուց հասկացած լինեինք, որ եթե անցյալում պայծառ օրեր չենք ունեցել, ապա ապագայում էլ քիչ հավանական է, որ նման բան կունենանք։

Եվ պետք է նաև վաղուց հասկացած լինեինք, որ մեր դարեր ձգվող նույնատիպ ճակատագրի հիմնական հեղինակները հենց ինքներս ենք։

Իսկ մեր, շատ թե քիչ, աշխարհի գործերից տեղյակ գործիչների խնդիրն էլ պետք է լինի ոչ թե մարդկանց աչքը մտնելու համար նրանց ականջահաճո բաներ ասելը, այլ մեր ապագայի իրատեսական և իրագործելի տարբերակները քննարկելը, որոնք էլ կարող են ականջահաճո չլինել։

Եվ այն էլ հաշվի առնելով, որ մենք ունենք մեր ապագայի խիստ սահմանափակ թվով տարբերակներ, որոնք ոչ թե լավը կամ վատն են, քանի որ բոլորն են լի գոյաբանական մակարդակի խնդիրներով, այլ դրանցից մի քանիսը ծայրահեղ ռիսկային են, իսկ մյուսները՝ լուրջ ռիսկային։

Իր հերթին, դա էլ նշանակում է, որ ապագայի մասին մեր իրատեսական քննարկումները պետք է մերժեն դրա բացահայտորեն ծայրահեղ ռիսկային տարբերակները և մարդկանց էլ բացատրեն, որ լուրջ ռիկային տարբերակներն էլ միակ ընդունելին են, ինչքան էլ դրանք հակասեն ամպերում սավառնող մեր ամբիցիաներին։

Իսկ մենք՝ «Դավին անտեղյակ, ցավին անտարբեր», ինչպես կասեր Մեծն Թումանյանը։

Առաջին հերթին իրականությունը տեսնել և այն իրատեսորեն ու պատասխանատվությամբ գնահատել է պետք, որն էլ առանց գիտելիքի, փորձի ու տարրական ինտելեկտուալ հմտությունների չի լինում։

Ավանդական ուժային իներցիայով կառավարվելը շատ վաղուց սպառել է իրեն, և ներկայում առաջադիմում են այն ազգերն ու ժողովուրդները, որոնք միաժամանակ կառավարվում են ուժով ու ինտելեկտով, բայց դրա համար էլ պետք է, որ երկրի ուժ ու իշխանություն կրող դեմքերը ոչ էգոիստական ինտելեկտ ունենան։

Դաժան է, երբ մարդկանց ճակատագիրը որոշում է ագրեսիվ տգիտությունը։

Նայեք մի ժամանակ իմաստուն առաջնորդներ ունեցող եվրոպական ժողովուրդների ներկայի առաջնորդներին, որոնք անհայտ ուղղություններով տանում են իրենց մարդկանց ավելի հզոր ուժերի թելադրանքով։

Աշխարհը շատ ավելի բարդ է, քան դա կարող է երևալ պարզամիտ տգիտության «ամենատես» աչքին։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 185

Մեկնաբանություններ