Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Եթե Արցախը Հայաստան չէ, ապա ի՞նչ իրավունքով ես Արցախի վերաբերյալ փաստաթղթեր ստորագրում

Եթե Արցախը Հայաստան չէ, ապա ի՞նչ իրավունքով ես Արցախի վերաբերյալ փաստաթղթեր ստորագրում
31.08.2026 | 11:38
Իսկ եթե Արցախը Հայաստան է, ապա ի՞նչ իրավունքով ես նրան հարևան Ադրբեջանի մաս հռչակում

6 հարց Նիկոլ Փաշինյանին

Ապօրինաբար փակված հայկական անկախ «Երրորդ Ուժ Պլյուս» (ԵՈՒՊ) թերթի հարցերն իսկական հիստերիա են առաջացնում ԱՄՆ իշխանությունների և նրանց դրածոների մոտ Հայաստանում և մի շարք այլ երկրներում: Դրա համար էլ օրերս, ոչինչ չբացատրելով, նրանք փակել են անգամ ԵՈՒՊ-ի Facebook-յան էջը. այնքան մեծ է նրանց վախը մեր հոդվածներից ու հարցերից։ Չնայած դրան, մենք կշարունակենք հնչեցնել այդ հարցերը, քանի որ դրանք հուզում են ողջ հայ հասարակությանը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ԵՈՒՊ-ի հերթական հարցադրումները, որոնք այս անգամ ուղղված են ամերիկյան իշխանությունների հովանավորյալ Նիկոլ Փաշինյանին:
1. Եթե Արցախը Հայաստան չէ, ապա ի՞նչ իրավունքով ես Արցախի անունից կամ Արցախի ճակատագիրը կանխորոշող փաստաթղթեր ստորագրում: Դու ինքդ էիր ասում, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը քեզ չի ընտրել։ Այդ դեպքում դու ի՞նչ իրավունքով ես խոսում Արցախի հայության անունից։
2. Իսկ եթե Արցախը Հայաստան է, ինչի մասին դու ի լուր աշխարհի հայտարարել ես ԼՂՀ մայրաքաղաքում, ապա ի՞նչ իրավունքով ես Հայաստանի մի հատվածը հարևան պետության մաս հռչակում։
3. Եթե Արցախը հռչակում ես Ադրբեջանի մաս, ապա ստացվում է, որ Հայաստանը ագրեսոր է, ով 30 տարուց ավելի բռնազավթել է օտար երկրի տարածքը։ Դու գիտակցո՞ւմ ես, թե ինչ հետևանքներ կունենա այս հայտարարությունը Հայաստանի համար։ Եթե չես գիտակցում, ապա հակիրճ բացատրեմ, թե ինչով է հղի այդ դիրքորոշումը հայկական կողմի համար։ Եթե Հայաստանը 30 տարի ապօրինաբար օկուպացրել է ադրբեջանական տարածքները, ապա Ադրբեջանը նրան հաշիվ կներկայացնի «օկուպացիայի» բոլոր տարիների համար։ Բաքուն արդեն հնչեցրել է «փոխհատուցման» նախնական թիվը ՝ 150 միլիարդ դոլար։ Աշխարհի բոլոր հայերը կցանկանային հասկանալ Երևանի այս ֆանտաստիկ հիմար, ինքնասպան կեցվածքի իմաստը. ի՞նչ է սա, տգիտությո՞ւն, թե՞ դավաճանություն:
4. Ինչպես հայտնի է, Ադրբեջանը Նախիջևանին միացնող ամերիկա-իսրայելական «Զանգեզուրի միջանցքը» TRIPP-ի փաթեթավորմամբ պետք է անցկացվի բացառապես Ի ՊԱՏԱՍԽԱՆ Բերձորի (Լաչինի) միջանցքի, որը կմիացներ Արցախը Հայաստանի հետ։ Ինչո՞ւ հայկական կողմն այդ մասին չի հիշեցնում ԱՄՆ-ի, Իսրայելի, Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններին։ Ինչո՞ւ է Երևանն այս հարցում ևս գործում ի վնաս հայ ժողովրդի շահերի։
5. ԱՄՆ ԿՀՎ (CIA) վերլուծաբան, ամերիկացի հայտնի փորձագետ Լարի Ջոնսոնը վերջերս հայտարարել էր, որ իր ունեցած տեղեկություններով ՝ Հայաստանի իշխանությունները համաձայնել են ՀՀ օդանավակայանները տրամադրել ԱՄՆ-ի և Իսրայելի զինված ուժերին, եթե կրկին ռազմական գործողություններ սկսվեն Իրանի դեմ: Այս տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը։
6. Երբ հայկական լրատվամիջոցները քեզ հիշեցնում են «Արցախը Հայաստան է, և վե՜րջ» քո իսկ հայտարարության մասին, դու ասում ես, որ արտասանել ես այս խոսքերը, «քանի որ այդ ժամանակ հայրենասեր էիր»: Ինչպե՞ս սա հասկանալ: Արդյո՞ք դա նշանակում է, որ հիմա հայրենասեր չես։ Բա այդ դեպքում ո՞վ ես․․․

Վահրամ ԱՂԱՋԱՆՅԱՆ

Ապօրինաբար փակված «Երրորդ ՈՒժ Պլյուս» անկախ հայկական թերթի գլխավոր խմբագիր

Թերթը բացվել էր արցախցի հայտնի բարերար Լևոն Հայրապետյանի և լրագրող Վահրամ Աղաջանյանի համատեղ նախաձեռնությամբ:
Դիտվել է՝ 162

Մեկնաբանություններ