Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից՝ ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Ես նրանց կհեռացնեի. վճարները չեն մուծում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե խնդրին լուրջ մոտենանք, որպես լուրջ գործընկերներ նրանք պետք է վեր կենան ու դուրս գան։ Սակայն, քանի որ որդեգրել են երկակի դիրքորոշում՝ «դուրս չենք գա, բայց չենք էլ աշխատի», ապա նրանց պետք է հեռացնել»,- հավելել է Բորդյուժան։               
 

Պիղատոսները, հուդաները և նրանց ստերին ու կեղծիքներին հավատացողները Հիսուսին խաչեցին, բայց չհաղթեցին

Պիղատոսները, հուդաները և նրանց ստերին ու կեղծիքներին հավատացողները Հիսուսին խաչեցին, բայց չհաղթեցին
01.09.2026 | 12:27

Ամենակարողության մոլուցքով տառապող ՀՀ կառավարության ղեկավարը որոշել է իրեն աստվածացնել։
Ինքն է սահմանում՝ ու՞մ կամ ինչի՞ համար հոգևորականը պետք է աղոթի, ու՞մ կամ որտե՞ղ այցելի, Սուրբ Պատարագի ժամանակ ու՞մ անունը հիշի, ումը՝ ոչ, Հայրենիքի ո՞ր հատվածի համար աղոթի, որի՞ համար՝ ոչ։
Հայրենիքի ու ազգի ճակատագրով մտահոգ Հայոց Հայրապետին, ով միջազգային բոլոր հարթակներում խոսում է կորուսյալ Արցախի, այնտեղ քանդվող ու պղծվող մեր սրբությունների, իրենց բնօրրանից տեղահանված ժողովրդի, նրանց իրավունքների, թշնամու բանտերում խոշտանգվող հայորդիների մասին, սպառնում են, ծաղրում, նսեմացնում և նաև իր աստվածատուր պարտականությունները կատարելու համար՝ դատում։
Սա պարզապես զավեշտ չէ, սա խեղկատակություն է, այն էլ «ներոնյան»։
Իսկ սարսափելին այն է, որ իրենց անաստված վարքագիծը արդարացնում են «ժողովրդից ստացած մանդատով»։
Հիմա նայելով այս ամենին, աչքիս առաջ բացվում է աստվածաշնչյան այն տեսարանը, երբ Պոնտացի Պիղատոսը ժողովրդից «մանդատ» ստանալով խաչելության էր դատապարտում աշխարհի Ամենաարդարին։ Քահանայապետերը, օրենսգետներն ու փարիսեցիները կեղծիքով ու ստով այնքան էին մոլորեցրել ժողովրդին, որ Աստծու Որդուն, Ում սպասում էին հազարամյակներով, դատապարտեցին մահվան և Արդարությունը խաչեցին։ Բայց հատկանշականն այն է, որ Պիղատոսը, ով համաձայն էր Հիսուսին խաչելուն, ձեռքերը լվաց՝ ասելով․ «Այդ Արդարի արյունից ես անմասն եմ․ դու՛ք գիտեք»։ Իսկ խաբված ժողովուրդն առանց մտածելու, առանց կշռադատելու պատասխանեց․ «Նրա արյունը մեզ վրա և մեր որդիների վրա»։
Սիրելի ժողովու՛րդ, քրիստոնյա մեր հզոր ա՛զգ, հիշի՛ր՝ հրահրողները, ինչպես շատ դեպքերում, պիղատոսաբար «ձեռքները լվանալու են», իսկ նզովքն ու պատիժը կրելու ենք ազգովի՝ մենք ու նաև մեր սերունդները։
Պիղատոսները, հուդաները և նրանց ստերին ու կեղծիքներին հավատացողները Հիսուսին խաչեցին, բայց չհաղթեցին։ Հիսուսի քարոզության և գործի շարունակողներին՝ հոգևարականներին էլ կարող են խաչել, բայց հաղթել՝ երբեք։
Արթուն կացե՛ք․․․

Տեր Առաքել քահանա ԱՄԻՐՅԱՆ
Դիտվել է՝ 7242

Մեկնաբանություններ