Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Հայաստանը երկու լարի վրա այլևս չի կարող խաղալ

Հայաստանը երկու լարի վրա այլևս չի կարող խաղալ
03.09.2026 | 12:26

Բոլոր նրանք, ովքեր մտածում են, որ հնարավոր է 2 լարի վրա խաղալ, նրանք պարտվեցին և հիմա նրանք էլ պետք է կողմնորոշվեն, եթե շարունակելու են պնդել, որ հնարավոր է 2 լարի վրա խաղալ, ուղղակի Նիկոլ Փաշինյանի մոտ չի ստացվում, ապա նրանք կամ տգետ են, կամ ընդամենը ուզում են ժուլիկությամբ իշխանության գալ՝ թքած ունենալով մեր պետության անվտանգության վրա։

Բիշքեկում ՇՕՍ երկրները և նրանց համախոհները, Ռուսաստանի գլխավորությամբ, երկու շատ կարևոր մեսիջ են ուղարկում մարդկությանը կամ, ավելի ճիշտ, Արևմտյան էլիտաներին:

Առաջին. ՄԱԿ-ը ոչ թե պետք է լինի Արևմտյան գերտերությունների գործիքը, այլ պետք է նպաստի, որպեսզի աշխարհում ձևավորվի երկբևեռ քաղաքական համակարգ, քանզի այլևս ոչ միայն Ռուսաստանը, նաև Չինաստանն է բացեիբաց հայտարում, որ աշխարհը այլևս երկբևեռ է, իսկ այն պետությունները, որոնք դեռևս բացեիբաց սա չեն հայտարարում, ոչ թե չեն ցանկանում, այլ դեռևս այդքան քաղաքական համարձակություն չունեն, բայց հոգու խորքում և հաճախ նաև իրենց քայլերի մեջ ցույց են տալիս իրենց պահվածքը, որ այո՝ աշխարհը պետք է լինի երկբևեռ:

Երկրորդ կարևորագույն մեսիջը. Եվրասիական պետութունները փաստացի հայտարարում են, որ Արևմտյան գերտերությունները չպետք է միջամտեն Եվրասիական պետությունների միջև առկա կոնֆլիկտներին, և, առհասարակ, գեոպալիտիկ խնդիրների տեսանկյունից Եվրասիան պետք է ինքն իր խաղացողներով լուծի իր պրոբլեմները։

Սա նշանակում է՝ Ռուսաստանի այն տեսակետը, որ աշխարհն այլևս միաբևեռ չէ, և ռեգիոնալ խաղացողները իրենք պետք է իրենց միջև լուծեն իրենց կոնֆլիկտները առանց ամերիկյան և արևմտյան գերտերությունների միջամտության, ոչ միայն Ռուսաստանի օֆիցիալ դիրքորոշումն է, սա նաև արդեն Եվրասիական պետությունների մեծամասնության դիրքորոշումն է։

Եվ այս ֆոնին է, որ Թուրքիան հայտարարում է, թե ինքն այլևս իր համար պրեարիտետ չի համարում Եվրամիության անդամ լինելը, Ադրբեջանը հայտարարում է, որ կկասեցնի կամ առհասարակ դուրս կգա Եվրախորհրդից, և ստեղծվում է մի իրավիճակ, որ միայն Հայաստանն է այս տարածաշրջանում Արևմտյան կողմնորոշում ակնհայտ դրսևորում, ավելին՝ այսօրվա հայտարարությունների հիմնական հակառակորդ Միացյալ Նահանգների նախագահի անունն էլ բերում և գրում է իր սահմանին, խոսքը Թրամփի ուղու մասին է։

Մենք, որպես ժողովուրդ և պետություն, պետք է վերջապես հասկանանք, որ ապրում ենք տարածաշրջանում, որտեղ կան բացի մեզանից ևս այլ պետություններ, մեզանից նաև ուժեղ, ավելի մեծ, ավելի բարձր դիմադրողականությամբ և այլն, և այլն, և այլն։

Եվ մենք չենք կարող մեր անվտանգությունն ու մեր ցանկաութունները կառուցել այնպես, որ դրանք բավարարեն միմիայն մեզ, մենք պետք է հասկանանք, թե ի՞նչ է ուզում մեր շրջապատը, մեր շրջապատի խոշոր խաղացողները, և մեր շահերը այնպես կառուցենք, որ չհակադրվեն մեր շրջապատի շահերի հետ, հակառակ պարագայում, մենք կդառնանք իզգոյ՝ շրջապատում, թշնամի՝ մեր բարեկամների շրջապատում, և մեզ հենց մեր բարեկամներն ու հարևանները կպատժեն նրա համար, որ մենք խախտում ենք ընդհանուր պատկերացումներն ու կոնցեպցիան: Սա կոչվում է գեոպոլիտիկա, սա կոչվում է քաղաքագիտություն, որով, որպես կանոն, հաջողակ երկրներում զբաղվում են խելացի մարդիկ, մարդիկ, ովքեր կարողանում են պոպուլիզմից, անձնական ամբիցիաներից դուրս գիտական թեզերով նաև հիմնավորել իրենց պետական շահերը և առաջնորդվել բացառապես հենց այդ պետական շահերով՝ թույլ չտալով, որ սեփական երկիրը դառնա գործիք այլ պետությունների, մեր դեպքում՝ կոնկրետ Արևմուտքի գեոպոլիտիկ շահերի համար։

Հինգ տարի ինձ նման տղերքին չլսեցիք, որ ասում էինք՝ երկու լարի վրա խաղալ հնարավոր չէ, որովհետև Արևմուտքն ամեն ինչ անելու է, որպեսզի փչացնի հայ-ռուսական հարաբերությունները և Հայաստանը դարձնի Ռուսաստանի համար պոտենցիալ կամ իրական թշնամի պետություն, իսկ հիմա արդեն ձեր աչքով եք տեսնում, որ 2 լարի վրա խաղալ հնարավոր չէ: Տեսնում եք նաև գերհզոր պետությունների հայտարարությունները և այն ինչ տեղի է ունենում աշխարհում, հետևաբար, այսօր Հայաստանում կա մեկ քաղաքական հարց՝ Հայաստանը երկու լարի վրա այլևս չի կարող խաղալ. հիմա մենք գնում ենք Արևմու՞տք, թե՞ կանգնում ենք Ռուսաստանի կողքին։

Դրա համար արդեն բոլորը պետք է հստակ հայտարարեն իրենց դիրքորոշումը. իրենք ուզում են Հայաստանը տանել Արևմուտք և դարձնել գործի՞ք գեոպոլիտիկ խաղում այնպես, ինչպես Ուկրաինան է, Մոլդովան է և մյուս պոստովետական երկրները, որոնք կփորձեն շարժվել դեպի Արևմուտք, թե՞ ցանկանում են, որ Հայաստանը ամուր կանգնի Ռուսաստանի կողքին, լուծի իր անվտանգության խնդիրը և սկսի զարգացնել սեփական սուվերեն, անկախ պետությունը: Մնացած բոլոր խոսակցությունները անիմաստ են և ժամանակավրեպ։

Մհեր Ավետիսյան

Դիտվել է՝ 92

Մեկնաբանություններ