Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Խաղաղություն՝ արդարության հենքով

Խաղաղություն՝ արդարության հենքով
03.09.2026 | 21:20
1981-82 թվականներին ԱՄՆ պետքարտուղար Ալեքսանդր Հեյգը, խոսելով ժողովրդավարական արժեքների մասին, ասել էր․ «Կան բաներ, որոնք ավելի թանկ են, քան խաղաղությունը», իսկ հետո պարզաբանել. «Ազատությունն ավելի թանկ է, քան խաղաղությունը»։
Այսօր հայ հասարակության մտածող շերտի համար խաղաղությունը առավել քան բարձրագույն արժեք է, բայց ոչ ցանկացած գնով և ոչ ազատության, արժանապատվության ու անվտանգության հաշվին։
Հայ-ադրբեջանական իրական և տևական խաղաղությունը չի կարող լիարժեք լինել, եթե դրա օրակարգից դուրս են մնում Արցախից բռնատեղահանված շուրջ հարյուր հիսուն հազար հայերի իրավունքները, անվտանգ ու արժանապատիվ ապագայի հարցը և նրանց օրինական պահանջները:
Խաղաղությունը չի կարող պարզապես պատերազմի ավարտ կամ սահմանին կրակոցների բացակայություն լինել․ այն պետք է հիմնված լինի անվտանգության, իրավունքների, արժանապատվության և արդարության վրա։
Արժանապատիվ ՀԱՅԸ խաղաղության կողմնակից է, բայց այնպիսի խաղաղության, որը ոչ թե կվարագուրի անցյալի խնդիրները, այլ կապահովի, որ դրանք այլևս երբեք չդառնան նոր պատերազմի պատճառ։

Սենոր Հասրաթյան
Դիտվել է՝ 90

Մեկնաբանություններ