Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից՝ ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Ես նրանց կհեռացնեի. վճարները չեն մուծում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե խնդրին լուրջ մոտենանք, որպես լուրջ գործընկերներ նրանք պետք է վեր կենան ու դուրս գան։ Սակայն, քանի որ որդեգրել են երկակի դիրքորոշում՝ «դուրս չենք գա, բայց չենք էլ աշխատի», ապա նրանց պետք է հեռացնել»,- հավելել է Բորդյուժան։               
 

Դեն նետեք այդ բեռները

Դեն նետեք այդ բեռները
04.09.2026 | 00:13

Սեպտեմբերի 4

Աստված է հոգում մեր կարիքները:
Ձեր ամեն մի կարիքի դեպքում Ինձ նայեք, ամեն ինչի մեջ ապավինեք Ինձ:
Մի կողմ թողեք այդ բեռները, որպեսզի կարողանաք ազատագրված ու թեթևացած շարունակել ճանապարհն ու նաև ուրախ երգեր երգել:
Երբ բեռնավորված եք ձեր այդ բեռներով, ապա շուտով կտապալվեք:
Թողեք այդ բեռները Իմ ոտքերի մոտ:
Վստահ եղեք, որ Ես անպայման տեր կկանգնեմ նրանց ու ամեն մեկի համար առանձին խնամք կտանեմ:
Դիտվել է՝ 2905

Մեկնաբանություններ