Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Երբ գալիս է սեպտեմբերը, կամ ճտերն աշնանն են հաշվում

Երբ գալիս է սեպտեմբերը, կամ ճտերն աշնանն են հաշվում
04.09.2026 | 13:31

Նախնական տվյալներով՝ բուհերում թափուր է մնացել 1700 ից ավել տեղեր, որոնց մեջ կա նաև անվճար տեղեր պետական բուհերում` բնագիտական, ագրարային, մանկավարժական մասնագիտություններում։
Նորից տրենդի մեջ են բժշկական, ՏՏ ոլորտի և իրավաբանական մասնագիտությունները։ Բժշկական համալսարանի բուժական գործ ֆակուլտետը ընդունվել են մոտ 400 ուսանող 800 ից ավել տեղացի դիմորդներից, իսկ մնացած մասնագիտություններով մոտ 350 ուսանող։ Նորից բարձր է ստոմատոլոգների թիվը, թեպետ Երևանում գերհագեցած է նրանց թիվը։ Մնացած մասնավոր բուհերում բժշկական ուսանողների թիվը չի գերազանցում 200-ը։
Կլինիկական օրդինատուրա ընդունվում են տարեկան 1000-1100 ուսանող, արտասահմանցիներին էլ ներառված։
Մնում է սպասենք 9-12 տարի, որ այս 800-900 ուսանողները դառնան հարգարժան բժիշկներ։
Զարմանալի իրավիճակ է պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, որը միակ մասնագիտությունն է որ տղաներին տալիս է բանակից տարկետում, բայց դիմորդների թիվը չի հասնում նույնիսկ 150, այն դեպքում, որ առաջ այստեղ ընդունվում էին 200 ուսանող, իսկ հիմա 80-90 ուսանող։ Հավանաբար այստեղ իր դերը ունի դպրոցներում ֆիզիկայի ուսուցիչների պակասը և երեխաների ու ծնողների թյուր կարծիքը ֆիզիկոսների աշխատաշուկայի մասին ։ Ֆիզիկոսների պակասը մոտ 65% է զարգացած երկրներում։ Ֆիզիկոսները տիրապետում են տրամաբանական ապարատի, մաթեմատիկական մոդելավորման բարդ խնդիրներին և նրանց շատ բարձր աշխատավարձով վերցնում են աշխարհի հսկաներ, օրինակ գուգլը, ֆինանսական կազմակերպությունները, տվյալների մշակմամբ զբաղվող ընկերությունները։
Ամեն դեպքում մաղթում եմ 10000- ից ավել մեր ուսանողությանը խաղաղ երկինք և իրենց երազանքների ճանապարհին այս աստիճանն էլ հաջողությամբ հաղթահարեն։
Առողջ եղեք:

Հովիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Դիտվել է՝ 836

Մեկնաբանություններ