Իրականում հանրաքվեն Նիկոլի համար տուպիկ է ցանկացած ելքի դեպքում, ու դա հենց ինքն է սարքել՝ երևի չզգալով:
Եթե Հայաստանի ժողովրդի մեծամասնությունը կողմ քվեարկի ԵՄ գնալուն, ապա Հայաստանն իսկույն դուրս կգա ԵԱՏՄ-ից, բայց այդպես էլ երբեք ԵՄ անդամ չի դառնա: Փոխարենը՝ կստանա լուրջ վնասներ:
Եթե Հայաստանի ժողովրդի մեծամասնությունը դեմ լինի ԵՄ գնալուն, ապա կստացվի, որ Նիկոլն ու ՔՊ-ն ընդունել են օրենք, որին դեմ է Հայաստանի մեծ մասը, այսինքն, իրենց ասելով՝ հակաժողովրդական օրենք է դա: Նաև կստացվի, որ ուզեցինք թքելով հեռանալ, բայց թքածը լիզելով հետ եկանք:
Ու քանի որ ՔՊ-ն օրենքն ընդունելուց խոսում էր ժողովրդի ցանկության մասին, ապա Պուտինը հենց դա էլ դեմ է տալիս, թե բա ` ասում եք ժողովուրդն է ուզու՞մ, դե, ուրեմն, հանրաքվեն արեք, ու դավայ ԵԱՏՄ-ից:
Ի դեպ, միջազգային իրավունքի մասնագետներին հարցնել է պետք՝ կա՞ հայ-թուրքական սահման, թե՞ դա էլ պետք է նորից անցնի սահմանագծման ու սահմանազատման պրոցեսներով:
Որովհետև կա սովետա-թուրքական սահման, ու դա հսկում են Սովետի իրավահաջորդ ՌԴ-ի սահմանապահ ուժերը: Եթե այդտեղից հանվում է ՌԴ դրոշը, էդ դեպքում սահմանը մնու՞մ է նույնը, թե՞ պիտի նորից գծվի: Ու արդյո՞ք Հայաստանը դրան պատրաստ է:
Միհրան Միրզոյան