Ես հասկանում եմ, որ որոշ մարդիկ հոգու խորքում իրենց զգում են Ռուսաստանի կազմում՝ ոչ թե որպես ինքնիշխան պետության քաղաքացիներ, այլ որպես ինչ-որ մեծ կայսրության ազգային փոքրամասնություն։
Ստրկական մտածելակերպը մի օրում չի ձևավորվում։ Դրա հիմքում տարիների, գուցե՝ դարերի գաղութատիրական վախերն ու կախվածությունն են։ Եվ ամենացավալին այն է, որ երբ մարդը երկար ժամանակ ապրում է ուրիշի հովանու տակ, մի օր կարող է նույնիսկ ազատությունից վախենալ։
Այստեղ հիշում եմ «Փախուստ Շոուշենկից» ֆիլմի ծերունուն՝ Բրուքսին։ Նա ամբողջ կյանքն անցկացրել էր բանտում։ Երբ ազատվեց, ազատ աշխարհում այլևս չկարողացավ գտնել իր տեղը, որովհետև բանտը դարձել էր նրա ամբողջ աշխարհը։
Նույն վտանգն է նաև պետությունների դեպքում։ Եթե տասնամյակներ շարունակ քեզ ներշնչել են, որ առանց «մեծ եղբոր» չես կարող գոյատևել, ապա ինքնիշխանությունը կարող է ոչ թե ազատություն թվալ, այլ վտանգ։
Բայց պետություն ունենալ նշանակում է հենց դա՝ ազատության մեջ կարողանալ ապրել։
Գևորգ Կարապետյան