Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից՝ ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Ես նրանց կհեռացնեի. վճարները չեն մուծում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե խնդրին լուրջ մոտենանք, որպես լուրջ գործընկերներ նրանք պետք է վեր կենան ու դուրս գան։ Սակայն, քանի որ որդեգրել են երկակի դիրքորոշում՝ «դուրս չենք գա, բայց չենք էլ աշխատի», ապա նրանց պետք է հեռացնել»,- հավելել է Բորդյուժան։               
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահին
05.09.2026 | 12:05

Սեպտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնիին։

Միտրոպոլիտ Անտոնին Նորին Սրբությանը փոխանցեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները՝ վերահաստատելով Ռուս Ուղղափառ Եկեղեցու զորակցությունը Հայոց Եկեղեցուն։ Նորին Սրբազնությունը անդրադարձ կատարեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևոր դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում` անընդունելի նկատելով աշխարհիկ իշխանությունների կողմից որևէ միջամտություն Եկեղեցու ներքին կյանքին։

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու աղոթքները բերեց Միտրոպոլիտ Անտոնիի գլխավորած պատվիրակությանը։ Նորին Սրբությունը մասնավոր իր երախտագիտությունը հայտնեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի կողմից Հայոց Եկեղեցուն և Հայոց Հայրապետի նկատմամբ մշտապես դրսևորվող ջերմ վերաբերմունքի և զորակցության համար։ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ երկու Եկեղեցիների հարաբերություններին ու գործակցությանը՝ մաղթելով, որ ամուր և հաստատուն լինի այդ եղբայրությունը և ծառայի երկու բարեկամ ժողովուրդների միջև բազմադարյա կապերի զորացմանը։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Եկեղեցիների նկատմամբ տեղ գտնող բռնաճնշումներին և հետապնդումներին։ Ընդգծվեց, որ Աստծո ողորմությամբ, եկեղեցականների նախանձախնդիր ծառայությամբ և ժողովրդի ամուր հավատով կհաղթահարվեն բոլոր փորձություններն ու դժվարությունները։

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր եղբայրական ողջույնները փոխանցեց Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքին՝ մաղթելով քաջառողջություն և գահակալության երկար ու արդյունավոր տարիներ՝ ի պայծառություն Ռուս Ուղղափառ Եկեղեցու և ի բարօրություն հավատավոր իր հոտի։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Դիտվել է՝ 5708

Մեկնաբանություններ