Աղոթարան
06.09.2026 | 00:10
Հա՛յր գթած,
սիրով նայիր Քո ձեռքի ստեղծածներին և Քո հրեշտակների բանակը պահապան տուր մեզ` տկարներիս.
Փրկիր մեր անձերը փորձանքներից և խավարում շրջող դևերից.
Որպեսզի գիշեր ու ցերեկ անլռելի ձայնով փառավորենք Քեզ:
Անճառ Որդի և Բան,
Որ արարեցիր ցերեկը գործելու համար և գիշերը` հանգիստ քնելու, շնորհիր մեզ ննջել մարմնի աչքերով և արթուն մնալ հոգով, որպեսզի գիշեր ու ցերեկ անլռելի ձայնով փառավորենք Քեզ։
Ամեն։
Սուրբ Ներսես Շնորհալի
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Մեկնաբանություններ