Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

«Ժողովրդավարության բաստիոնի» առօրյան

«Ժողովրդավարության բաստիոնի» առօրյան
06.09.2026 | 13:19

Մեղադրվող անձնավորությանը, որ ակնհայտ առողջական խնդիրներ ունի, անկողնային վիճակում է, քաշքշելով, ամենաբռի կերպով ձերբակալում են, պատգարակով քարշ են տալիս դատարան ու այդպես դնում դատարանի դահլիճում: Սա «ժողովրդավարության բաստիոնի» առօրյան է, այլ ոչ թե պատկեր ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների կամ ստալինյան ռեպրեսիաների մասին վավերագրական ֆիլմից:
Այդ տեսարանը բավարար է, որ պատկերացում կազմես, թե որքանով է խարխլված տվյալ հասարակարգը, անկման ինչ ցածրունքների է հասել տվ յալ իշխանությունը՝ իր ռեպրեսիվ ապարատով հանդերձ:
Ու բացարձակապես անկարևոր է, թե անձն ով է, ինչի մեջ է մեղադրվում: Դա ոչ թե անձին, այլ նման բան անելու հրաման տվողներին, անողներին ու դրանից հրճվանք ապրողներին բնութագրող, նրանց նկարագիրը «կնքող» երևույթ է:
Բայց դա էլ, պարզվեց, ամենը չէր: Նիկոլ Փաշինյանը գործնականում ոչ միայն հաստատեց, որ այդ ամենն իր իմացությամբ ու իր համար էր արվում, այլև հենց ինքն էլ «կնքեց» վերը նշվածը:
«Ես ընդհակառակը, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր իրավապահ համակարգի բոլոր էն անդամներին, սկսած՝ էդ պատգարակը բռնող աշխատակիցներին, որ սիմուլ յանտին տարել են ճիշտ էն տեղը, որտեղ պետք ա տանեն: ...Ես ուզում եմ իմ գոհունակությունը արտահայտեմ այդ տեսարանների կապակցությամբ»:
Ահա, այս ամենի մեջ «բանալի» ձևակերպումը հենց դա է. «Ես ուզում եմ իմ գոհունակությունը արտահայտեմ այդ տեսարանների կապակցությամբ»:
Ակամա՝ ենթագիտակցորեն է ասվել, թե դիտավորյալ, էական չէ. փաստը մնում է փաստ: Թվում է՝ որևէ մարդ չի կարող նման տեսարանից լավ զգալ, էլ չենք ասում՝ գոհունակության զգացողություն ունենալ: Անկախ այն բանից, թե ով ինչ վերաբերմունք ունի որևէ անձի հանդեպ, հանցանք կատարվել է, թե չի կատարվել, դատարանում ինչը կապացուցվի, ինչը՝ չէ: Անկախ ամեն ինչից: Կատարվածը, կրկնենք, ոչ թե խոշտանգվողին է բնութագրում, այլ խոշտանգողներին ու դրանից գոհունակություն, ցնծություն, հոգուփառավորում զգացողներին: Նման տեսարանը չի կարող մարդուն հաճելի լինել:
Հենց սա է խնդիրը, որ երկրի ղեկին է մեկը, որ լավ է զգում, ուրախանում ու ցնծում է նման տեսարաններից: Ու դա այն նույն անձն է, որն, ըստ պատեհության, «թունդ» քրիստոնյա է ձևանում, սաղմոսներ է անգիր արտասանում, մատնասրտիկներ է(ր) ցուցադրում օրնիբուն:
Իսկ գոհունակության մասին Փաշինյանի ասածը, մեծ հաշվով, ինքնախոստովանական հայտարարություն է: Այսինքն, այն, որ դիմակավորված «իրավապահները» հարձակվում են մարդկանց վրա՝ անկախ տարիքից, դիրքից, վաստակից, անկախ սեռից, անկախ առողջական վիճակից, և կարող են բզկտել մարդանց, հարվածել, գցել գետնին, ահաբեկել երեխաներին, տնեցիներին դիվադադար անել, ահա այդ ամենը Փաշինյանին գոհացնելու համար է արվում:
Ամենավատն այն է, որ նման տեսարաններից լավ զգալու, «հոգին փառավորվելու» համար օգտագործվում է իրավապահ համակարգը: Դեռ մի հատ էլ բարձ է դրվում նրանց թևերի տակ, թե՝ շնորհակալություն:
Չէ, տղանե՛ր, ձեր արածների մեջ «շնորհակալության» բան չկա: Անկախ այն բանից, թե իրավական առումով ինչն ինչքանով է հիմնավորված կամ անհիմն, անմարդկայնությունը, դաժանությունն ու անխղճությունը չեն կարող շնորհակալության բան լինել: Մեկ անձնավորության «լավ զգալու» համար ձեզ ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Դիտվել է՝ 123

Մեկնաբանություններ