Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից՝ ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Ես նրանց կհեռացնեի. վճարները չեն մուծում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե խնդրին լուրջ մոտենանք, որպես լուրջ գործընկերներ նրանք պետք է վեր կենան ու դուրս գան։ Սակայն, քանի որ որդեգրել են երկակի դիրքորոշում՝ «դուրս չենք գա, բայց չենք էլ աշխատի», ապա նրանց պետք է հեռացնել»,- հավելել է Բորդյուժան։               
 

Աղոթարան

Աղոթարան
07.09.2026 | 00:12

Պահպանիչ և հույս հավատացյալների Քրիստոս Աստված մեր,
Պահիր և պահպանիր Հայաստան աշխարհը, Քեզ հավատացող և Քեզ հուսացող Հայ ժողովրդին, Սուրբ և պատվական Խաչիդ հովանու ներքո։
Փրկի՛ր տեսանելի և անտեսանելի թշնամիներից, արժանավորիր գոհությամբ փառավորելու Քեզ՝ Հոր և Սուրբ Հոգու հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։


«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 3985

Մեկնաբանություններ