Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Պուտինի, Ծինփինի և Թրամփի եռակողմ հանդիպման անցկացումը չի բացառվում, սակայն դրա նախապատրաստման մեկնարկի մասին խոսելը դեռ վաղ է՝ հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը հայտնել էր, որ Պուտինը և Ծինփինը քննարկել են Թրամփի մասնակցությամբ եռակողմ հանդիպման հնարավորությունը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն գագաթնաժողովի շրջանակում, որը կանցկացվի նոյեմբերի 18-19-ին՝ Չինաստանում։               
 

Եվրոպայի համար Թուրքիան թիվ մեկ դաշնակից է, մենք ո՞վ ենք

Եվրոպայի համար Թուրքիան թիվ մեկ դաշնակից է, մենք ո՞վ ենք
07.09.2026 | 13:19
1650-ից մինչև այսօր․ անփոփոխ ճշմարտություն

17-րդ դարի երկրորդ կեսից՝ 1650 թվականից սկսած, երբ հայերը ադամանդակուռ գահ նվիրեցին հզորացող Ռուսաստանի Ալեքսեյ Միխայլովիչ ցարին, քանի սերունդներ՝ շուրջ հարյուր հիսուն տարի, մաքառեցին, տիտանական ջանքեր գործադրեցին, որ քրիստոնյա Ռուսաստանին բերեն այստեղ, և մենք ազատվենք մահմեդականների ծանր, ստորացուցիչ լծից։ Տասնյակ հազարավոր հայորդիներ զոհվեցին այժմյան Կրասնոդարի տարածքից մինչև Վրաստան կամ Արցախ ռուսական բանակի ճանապարհը մաքրելու համար։ Նրանց ջոկատներն էին առաջապահը թյուրքական քոչվոր ցեղերի և Կովկասի լեռնականների դեմ մղված մարտերում։ Շուրջ 150 տարվա տիտանական ջանքերի գնով (դրանց մասին մանրամասն կա մեր պատմագրության մեջ) վերջապես կարողացանք ռուսներին հասցնել Հայաստան։ Եվ նրանց շնորհիվ կարողացանք պահել այս փոքրիկ կտորը, երկիր դարձնել այն։
Հասկանո՞ւմ եք, մենք ենք նրանց բերել, մենք ենք նրանց գայթակղել Արևելքի հարստությամբ, մենք ենք նրանց առաջնորդել։ Թե չէ նրանք էլ մեզնից «բեթար» Եվրոպայի վրա են խփնված․ հա ուզում են Եվրոպայի մաս դառնալ։ Այնինչ նրանց էլ Եվրոպան չի ընդունում, ինչպես մեզ չի ընդունում։
Պարզապես նրանցից մի քիչ վախենում են, ուղիղ ցույց չեն տալիս, որ չեն ընդունում։ Մեզնից չեն վախենում, մեզ հա ֆռցնում են։ Խաբելու համար մենք չենք կարող իրենցից պատասխան ուզել․ ռուսը կարող է։ Մենք ուզեցի՞նք Ֆրանսիայից, որը Կիլիկիայի հայերին զինաթափեց և լքեց մի գիշերում՝ այն հանձնելով Թուրքիային։
Ասելիքս այն է, որ մեր նախնիները եվրոպաների խաբեբա համն արդեն տեսել էին և ստիպված գնացին ռուսի արջի մոտ։ Ստիպված։ Հասկացեք, սա է ճշմարտությունը։ Եվ հիմա էլ սա է ճշմարտությունը։ Թուրանի 200-միլիոնանոց էթնոսի դեմ առ այսօր միայն ռուսական զորքը կարող է կանգնել հանուն այս տարածքի։ Թե չէ Եվրոպայի համար Թուրքիան համար մեկ դաշնակիցն է։ Մենք ո՞վ ենք։

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ
Դիտվել է՝ 96

Մեկնաբանություններ