Կրեմլը չի բացառում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների միջև զրույցը՝ ամերիկացի բանակցողների Մոսկվա և Կիև կատարած այցի արդյունքներով՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: ԱՄՆ-ի էմիսարների հետ Պուտինի հանդիպումը նա անվանել է «փոքր քայլ դեպի խաղաղություն»՝ չբացառելով ՈՒկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների վերսկսումը։               
 

Պատերազմներ հրահրելով և դրանցից ուրիշի ձեռքերով շագանակներ դուրս բերելով առաջ գնալ հնարավոր չէ

Պատերազմներ հրահրելով և դրանցից ուրիշի ձեռքերով շագանակներ դուրս բերելով  առաջ գնալ հնարավոր չէ
07.09.2026 | 14:06

Դոնալդ Թրամփը փոխել է մազերի գույնը:

Վիտկոֆն ու Քուշները այցելեցին Մոսկվա և Կիև, ուկրաինական պատերազմը գոնե կանգնեցնել չի ստացվում:

Իրանի դեմ պատերազմը ավարտել չի ստացվում, և հավանաբար իրանական ավանտյուրան, աֆղանական ավանտյուրայի պես, կավարտվի հերթական փախուստով:

AI մասին Թրամփի ու այդ ոլորտի ճարպիկ մագնատների հյուսած լեգենդները առայժմ ԱՄՆ-ին որևէ քաղաքական, տնտեսական ու ռազմական նոր կշիռ չեն հաղորդում:

Ավելին, նույնիսկ Տեքսասի պես մոլի հանրապետական նահանգում ցանկանում են AI ֆաբրիկաների կառուցումը արգելել. որոշ նահանգներում այդ ֆաբրիկաների կառուցումից հետո վերջին տարիներին էլեկտրաէներգիայի սակագինը աճել է կրկնակի և ավելի անգամ: NVIDIA-ի Ջենսեն Վոնգը հենց այնպես չի հասել հեռավոր Հայաստան: Աշխարհի որ ծայրում քիչ թե շատ էժան էներգիայի աղբյուր տեսնում, մի անգար ֆաբրիկա են կառուցում. Սա՝ հենց այնպես:

Իսկ Կոնգրեսի ընտրություններին մնացել է ընդամենը երկու ամիս, և Հանրապետական կուսակցությունը հաղթելու գրեթե ոչ մի շանս չունի. Թրամփն իր պաշտոնավարման մնացած երկու տարին անցկացնելու է ընդդիմադիր Կոնգրեսի պարագայում և համապատասխան ճնշման տակ:

Այնպես չէ, որ դեմոկրատները Ամերիկան այս խորքային ճգնաժամից դուրս բերելու լուծում ունեն, թրամփիզմը IT կորպորացիաների և հրեական լոբբիի միջոցով ճգնաժամից դուրս գալու կամ ժամանակ շահելու անհաջող փորձ էր:

Չինաստանը այս ամենին լուռ հետևում է՝ ոչ մի առճակատման մեջ չմտնելով: Մինչ Արևմտյան աշխարհը դեգրադացվում է, Չինաստանը արագ քայլերով զարգանում է:

AI հեղափոխության գլխավոր շահառուն նույնպես լինելու է Չինաստանը, քանզի արհեստական բանականություն կոչվածը կյանքի բոլոր ոլորտներում, հատկապես տնտեսության մեջ, պետք է ունենա ռեալ բազա, ռեալ մեծ ու փոքր արդյունաբերություն: Իսկ նման տնտեսություն ունի միայն մեկ երկիր, և դա Չինաստանն է:

Տարեցտարի, ամսեամիս մեր շրջապատում չինական արտադրության ապրանքները ավելանում են, իսկ այլ երկրների, հատկապես Արևմտյան երկրներում արտադրված ապրանքների թիվը գնալով փոքրանում է, նույնիսկ այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք հաստոցաշինությունն ու ավտոարդյունաբերությունն են:

Պատերազմներ հրահրելով և դրանցից ուրիշի ձեռքերով շագանակներ դուրս բերելու կամ ավանդական գաղութատիրության միջոցով առաջ գնալ հնարավոր չէ:

Կամ Եվրոպան ու ԱՄՆ ը կառաջարկեն զարգացման համամարդկային հայեցակարգ, հիմնված հումանիզմի ու արդարության վրա, կամ կշարունակեն մնալ որպես սպառողական շուկաներ, ինչը երկար չի տևի:

Իսկ ու՞ր է գնալու Հայաստանը...

Արա Արայան

Դիտվել է՝ 865

Մեկնաբանություններ