Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Պուտինի, Ծինփինի և Թրամփի եռակողմ հանդիպման անցկացումը չի բացառվում, սակայն դրա նախապատրաստման մեկնարկի մասին խոսելը դեռ վաղ է՝ հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը հայտնել էր, որ Պուտինը և Ծինփինը քննարկել են Թրամփի մասնակցությամբ եռակողմ հանդիպման հնարավորությունը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն գագաթնաժողովի շրջանակում, որը կանցկացվի նոյեմբերի 18-19-ին՝ Չինաստանում։               
 

Պետականության էրոզիայից մինչև ինքնասիրության կորուստ. ո՞րն է մեր վերջին «կարմիր գիծը»

Պետականության էրոզիայից մինչև ինքնասիրության կորուստ. ո՞րն է մեր վերջին «կարմիր գիծը»
07.09.2026 | 14:32


Երբ հասարակության մեջ արժեզրկվում է խոսքը, իսկ հոգևոր-բարոյական կողմնորոշիչները մղվում են երկրորդ պլան, հաջորդ քայլով սկսում է քայքայվել պետականությունը։ Արժեքային սնանկությունը միշտ նախորդում է պետական ինքնիշխանության կորստին։ Այսօր մենք ականատեսն ենք մի գործընթացի, որտեղ արտաքին պարտադրանքն ու ներքին ինքնախաբեությունը, ձեռք ձեռքի տված, փորձում են լեգիտիմացնել զիջումների այնպիսի շղթա, որը սպառնում է մեր պետության բուն գոյությանը։

Մեզ փորձում են համոզել, թե Սահմանադրության փոփոխությունը կամ արտաքին պահանջներին ընդառաջ գնալը բացառապես ներքին գործընթաց է կամ «հանուն խաղաղության» կատարվող անհրաժեշտ քայլ։ Սակայն, երբ պետության հիմնարար փաստաթուղթը դառնում է հարևան երկրի հետ չլուծված հարցերի քննարկման առարկա, դա այլևս ինքնիշխան որոշում չէ, այլ՝ թշնամական պետության կամքի պարտադրում։

Գործող իշխանության կողմից հերթական զիջումը ներկայացվում է որպես փրկության միակ միջոց («զիջենք, որ ապրենք»), իսկ ահա պահանջատեր Ալիևը համոզվում է, որ դիմացինի դիմադրողականությունը կոտրված է, և ներկայացնում է հաջորդ՝ ավելի ծանր պահանջը։

Սեփական ապաշնորհ քաղաքականության պատասխանատվությունը բարդվում է ժողովրդի վրա՝ «ժողովուրդն այդպես որոշեց» կեղծ թեզով, որպեսզի հանրությունը դառնա հավաքական անպատվության կրողը։

Այսօր խնդիրը միայն Սահմանադրության տեքստը չէ։ Բաքվի ռազմավարական նպատակը շատ ավելի խորն է՝ Հայաստանի պատմամշակութային և սուվերեն հիմքերի չեզոքացումը։ «Իրևան» և «Արևմտյան Ադրբեջան» թեզերի շրջանառումը, վերադարձի պահանջներն ու պատմական փաստերի աղավաղումը վկայում են այն մասին, որ ամեն մի կատարված պահանջ ծնում է նոր, ավելի արմատական պահանջներ:

Դիմելով թե՛ քաղաքական ուժերին, և թե՛ լայն հասարակությանը՝ պետք է արձանագրել.

անգործությունն ու լռությունը նույնպես որոշում են։ Թույլ տալ, որ հանրությունը ներքաշվի մի գործընթացի մեջ, որտեղ պատասխանատվությունը հետագայում բարդվելու է բոլորի վրա, նշանակում է դառնալ այդ անկման մասնակիցը։

Հարցը հետևյալն է. մենք շարունակելու ենք վերաշարադրել մեր պետականության հիմքերը ուրիշի պահանջո՞վ, թե՞ վերագտնելու ենք մեր ներքին ուժն ու ասելու ենք՝ ՈՉ և ՎԵ՛ՐՋ։

Ոչ՝ մեզ պարտադրված զիջումներին.:

Վերջ՝ միակողմանի զիջումների շղթային:

Այո՝ գործող Անկախության Հռչակագրին:

Հայկ Մովսիսյան

Դիտվել է՝ 131

Մեկնաբանություններ