Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ասել է, որ ազդարարում են 3 կարևորագույն ճանապարհային հանգույցների կառուցման սկիզբը՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի Նորագավթի հատվածի էստակադայի, Իսակով-Արշակունյաց ճանապարհային հանգույցի և Բաբաջանյան-Աշտարակի խճուղի անավարտ հատվածի կառուցումը։ Անցած 8 տարում այնքան բան եք ազդարարել, որ չեք արել՝ ակադեմիական քաղաքի, մետրոյի Աջափնյակի կայարանի, Դիլիջան-Սևան նոր թունելի, Գյումրիի չոր նավահանգստի գործարկման, Մարս թռչելու ծրագրին Հայաստանի մասնակցության և այլն։ Աջափնյակի մետրոյի կայարանն էլ չեք ազդարարո՞ւմ։
Ոսկան Սարգսյան