Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակներում եռակողմ հանդիպման առաջարկը՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Եթե պայմանները թույլ տան, նույն միջոցառման ընթացքում հնարավոր է նաև Պուտին-Թրամփ հանդիպում։               
 

Նրա տարիքում, թերևս, ավելի հեշտ էր լոյալություն «խաղալն» ու բոլորի սրտի գեներալ դառնալը

Նրա տարիքում, թերևս, ավելի հեշտ էր լոյալություն «խաղալն» ու բոլորի սրտի գեներալ դառնալը
08.09.2026 | 14:30
Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, ո՛չ միայն պատիվ է, այլև պատմություն, կյանքի վերաիմաստավորելու և ազգային պատմության մեջ սեփական տեղը ամրագրելու միջոց, առաքելություն անցյալի ու ապագայի միջև։
Մի պետության, որի ձևավորման, կերտած հաղթանակի պատմության, բանակի ստեղծման վրա ներդրել ես կյանք, տարիներ, ջանք, անքուն գիշերներ, առողջություն` քաղաքացիությունն առավել մեծ ու խորը իմաստ ունի։
Ու էդպիսի պայմաններում հրաժարումը քաղաքացիությունից բողոք է, տառապանք` որ քո ձեռքերում ծնունդ առած պետությունը շեղել են այն իդեալներից, որոնց համար նա ծնունդ էր առել, կամ գոնե հիմնադիր հայրերը (էստեղ ամեն մեկն իր ճաշակն է դնում, բայց փաստը այն է, որ եղել են նրանք, ովքեր հիմնել են) ծնունդ էին տվել:
Իհարկե, էս պետության, պետության ծննդի, առաքելության սահման, պետականության կայացման հետ կապ չունեցողները հիմա դժվար թե հասկանան, թե Նորատ Տեր-Գրիգորյանցն իրականում ինչ հուսահատ բողոքի քայլի է դիմել, բայց հասկացողները պարտավոր են չլռել։
Նրա տարիքում թերևս ավելի հեշտ էր լոյալություն «խաղալն» ու բոլորի սրտի գեներալը դառնալ, բայց ո՛չ նա:
Լավ թե վատ, այս մարդիկ են կանգնած մեր հաղթանակի հետևում, այն հաղթանակի, որը ձևավորեց ազգային հպարտության գիտակցում։
Ցավում եմ, որ հասել ենք սրան, բայց սա էլ մեր այսօրվա պատմությունն է...

Արա Լ․ ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ.
Ի դեպ, նրա բողոքի ձայնը կար նաև նախկինում։ Դե էսօրվա «հեղափոխականները» այն ժամանակ էդպիսի վտանգավոր բաների հետ հավես չունեին, կամ ավելի շուտ քաղաքականությամբ չէին զբաղվում:
Դիտվել է՝ 826

Մեկնաբանություններ