Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակներում եռակողմ հանդիպման առաջարկը՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Եթե պայմանները թույլ տան, նույն միջոցառման ընթացքում հնարավոր է նաև Պուտին-Թրամփ հանդիպում։               
 

Ռուբեն Վարդանյանի տիկնոջ դիմումը ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանին

Ռուբեն Վարդանյանի տիկնոջ դիմումը ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանին
09.09.2026 | 11:42

Հարգելի՛ պարոն Սիմոնյան:
Լրատվամիջոցների հաղորդումներից տեղեկացել եմ Բաքու Ձեր հնարավոր այցի մասին։ Ողջունում եմ նման այց կատարելու Ձեր պատրաստակամությունը և հույս ունեմ, որ այն լրացուցիչ հնարավորություններ կստեղծի հայ գերիների և նրանց ընտանիքների հետ կապված հումանիտար խնդիրների լուծման համար։
Դուք նախկինում ընդգծել եք․
«Խաղաղության հասնելու ճանապարհին բոլոր հումանիտար հարցերի լուծումը կենսական նշանակություն ունի, և այս համատեքստում առաջնահերթ է հայ գերիների շտապ և անվտանգ վերադարձը»։
Կիսում եմ այս դիրքորոշումը։
Ես պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու։ Գիտեմ, որ նման ցանկություն ունեն նաև այլ կալանավորվածների ընտանիքներ։ Խնդրում եմ դիտարկել մեր մասնակցության հնարավորությունը, եթե այցը կայանա, և աջակցել մեր հարազատների հետ հանդիպումների կազմակերպմանը։
Այս կապակցությամբ ցանկանում եմ Ձեզ ուղղել հետևյալ հարցերը․
Այցի ընթացքում նախատեսո՞ւմ եք այցելել հայ կալանավորվածներին։
Պատրա՞ստ եք այցից առաջ հանդիպել կալանավորվածների ընտանիքների հետ՝ նրանց խնդրանքները լսելու և կալանավորվածներին փոխանցելու համար նամակներ ընդունելու նպատակով։
Մեր ընտանիքների համար հարազատներին տեսնելու, նրանց առողջական և հոգեվիճակի մասին տեղեկանալու և անձամբ սեր ու աջակցություն փոխանցելու հնարավորությունն անչափ կարևոր է։
Կալանավորվածների համար դա հնարավորություն է զգալու, որ իրենց կապը ընտանիքի հետ չի ընդհատվել, և որ իրենց ճակատագիրը մնում է ուշադրության կենտրոնում։
Հույս ունեմ ստանալ Ձեր պատասխանը և քննարկել, թե ինչպես կարելի է այս հնարավորությունն օգտագործել կոնկրետ հումանիտար քայլ իրականացնելու համար։

Վերոնիկա ԶՈՆԱԲԵՆԴ
Դիտվել է՝ 260

Մեկնաբանություններ