Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակներում եռակողմ հանդիպման առաջարկը՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Եթե պայմանները թույլ տան, նույն միջոցառման ընթացքում հնարավոր է նաև Պուտին-Թրամփ հանդիպում։               
 

Սատկած էշ են փնտրում, որ նալերը հանեն

Սատկած էշ են փնտրում, որ նալերը հանեն
09.09.2026 | 13:53

Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար սահմանված պետական տուրքը գործող 50 հազար դրամից բարձրացնել մինչև 250 հազար դրամ, իսկ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար վճարվող պետական տուրքը ներկայիս 150 հազար դրամի փոխարեն սահմանել 1 միլիոն 500 հազար դրամ։ Իրենք միայն մի բան են մտածում, թե ոնց քաղաքացիներից գանձվող հարկերն ու տուրքերը բարձրացնեն, դրանցով պետբյուջեն լցնեն, որ բյուջեն մսխեն միլիարդավոր դրամների պարգևավճարներով, արտերկիր իրենց թանկ, բայց պետության համար անօգուտ գործուղումներով, զանազան ֆեստիվառներով, վարչաբենդերով։

Դեռ չեն որոշել օդ շնչելու հարկ սահմանել։ Սատկած էշ են փնտրում, որ նալերը հանեն։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 175

Մեկնաբանություններ