Ընտանիքի մոդելը մեկն է՝ իմաստուն մեծեր, հարգալից փոքրեր, սեր, հարգանք, հոգատարություն՝ միմյանց հանդեպ, դերերի ճիշտ բաշխում, պատասխանատվություն և նվիրում, ստեղծում, փոխանցում:
Սա ոչ միայն հայկական ընտանիքի մոդելն է, այլև, առհասարակ, համամարդկայինն է:
Հայկական ընտանիքը իր առանձնահատկություններով նույնիսկ գերազանզել է այս մոդելը՝ երեխայապաշտությամբ և տղամարդու՝ պաշտպանի, տան կերկարող ձեռքի (ըստ ավանդույթի) հանդեպ առանձնակի հարգանքով, մյուս կողմում՝ Մեծ մամը, որպես օջախի սյուն և կրակ, կրկին առանձնահատուկ դերի և հարգանքի է արժանացել՝ կանոնակարգելու բոլորի աշխատանքն ու վաստակը, հարգանքն ու պատիվը, փոխանցելու նախնիներից ստացած իմաստությունն ու հմտությունները, կյանքի դասերը:
Այն, ինչը հիմա դուրս է այս մոդելից և դարձել է որոշ սանձարձակների ու կիսագրագետների համար շահարկման թեմա (ֆիքսենք, որ նրանք երբեք ոչ մի հարց չեն լուծում՝ զազրախոսելուց և աղավաղելուց, հիմար հռչակ ստանալուց և ամենն է՛լ ավելի փչացնելուց բացի), զուտ հենց նրանց կեղծ «ազատականության» քարոզի արդյունք է, արժեքների տրանսֆորմացման կամ արժեզրկման հետևանք՝ ավանդական և առողջ մոդելը քանդելու համար:
Հեծանիվ պետք չէ հորինել: Այս աշխարհում բոլոր լավ բաները հենված են բարոյականության, սիրո և հարգանքի վրա, ներդաշնակության և նվիրումի վրա, բոլոր վատ բաները՝ սրանց հակառակի: Ու քանի Արևմուտք էլ ելնի երկինք, իջնի գետնին, չի կարող մեզ համոզել, որ իր նեոլիբերալիզմը երբևէ կարող է կանոնակարգել հասարակություններին և ստեղծել ընտանիքի ավելի հանրօգուտ մոդել, քան բնական օրենքներով ստեղծված ավանդական ընտանիքն է:
Էլիզա Առաքելյան