Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակներում եռակողմ հանդիպման առաջարկը՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Եթե պայմանները թույլ տան, նույն միջոցառման ընթացքում հնարավոր է նաև Պուտին-Թրամփ հանդիպում։               
 

Բարի գալուստ ԽՍՀՄ

Բարի գալուստ ԽՍՀՄ
10.09.2026 | 12:34

Ըստ օրենքի, համատիրությունը ոչ առևտրային կազմակերպություն է, որը ձևավորվում է մեկ կամ մի քանի շենքերի ԲՆԱԿԻՉՆԵՐԻ կողմից: Մինչ օրս իբր այդպես էր, թեպետ` պարզից էլ պարզ էր, որ ոչ համատիրությունները կապ ունեն բնակիչների հետ, ոչ բնակիչները համատիրության ձևավորման հետ: Մեծ հաշվով, «Բազմաբնակարանային շենքերի մասին» օրենքն այնպես, ինչպես շատ օրենքներ ֆեյք է: Համատիրությունները ստեղծման օրվանից` նախորդ դարի 90-ականներից, նույն խորհրդային ЖЭК-երն են, սակայն առանց բնակչության նկատմամբ որևէ իրավական պատասխանատվության:
Այսօր տեղեկություն տարածվեց, որ մինչև տարեվերջ «Երևանի քաղաքապետին է տրվելու վերահսկողական լիազորություններ՝ համատիրությունների գործունեության նկատմամբ»: Դա նշանակում է, որ պետությունը փոխարենը լիարժեք գործարկի` աշխատեցնի, համատիրությունների գործունեությունը կարգավորող օրենքները, գնում է այլ ճանապարհով: Համատիրություններն այսուհետ լիարժեք կվերահսկվեն պետության կողմից:
Կասեք` այդպես էլ կար: Համաձայն եմ: Սակայն, այդ դեպքում, եկեք վերացնենք գործող օրենքը և հայտարարենք ЖЭК-երի վերադարձի մասին: Այդպես գոնե ազնիվ կլինի:

Կարեն Հեքիմյան
Դիտվել է՝ 109

Մեկնաբանություններ