Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակներում եռակողմ հանդիպման առաջարկը՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Եթե պայմանները թույլ տան, նույն միջոցառման ընթացքում հնարավոր է նաև Պուտին-Թրամփ հանդիպում։               
 

Ընկույզն իմ ձեռքով պիտի հավաքեմ, որ համով լինի

Ընկույզն իմ ձեռքով պիտի հավաքեմ, որ համով լինի
10.09.2026 | 19:04

Այս տարի թաց պոպոքի հարցով իմ բախտն անասելի բերել է: Էն որ խոսակցության մեջ մեկի մանկական տրավմաները նշելու համար ասում են՝ «փոքր վախտ հեծանիվ չի ունեցել», իմ մանկության տարիներին հերանքս ընկուզենի չունեին: Ամեն տեսակ միրգը՝ լիուբոլ, բայց ընկույզ չունեինք: Դրա համար էս սեզոնին քրոջս՝ Գոհարի հետ գնում էինք, գյուղամիջի գետի քարերի վրայով անցնում, որ հակառակ ափի սովխոզի պոպոքների տակ ընկույզ ման գանք: Իհարկե, մեզ պես խելացիները շատ էին, մի բուռ թե հավաքեինք, երջանիկ էինք ու կյանքից գոհ:

Ու էդպես երակներիս մեջ մնաց ազարտը՝ ընկույզն իմ ձեռքով պիտի հավաքեմ, որ համով լինի: Այդ նույն ազարտն է, հաստատ, մարդկանց մղում անտառները՝ սունկ հավաքելու, ձուկ բռնելու, որսորդության:

Իսկ հիմա, թե ո՞նց է այս տարի բախտս բերել:

Մեր թաղամասի տասնյակից ավելի բարաքների բնակիչներին նոր բնակարաններ տեղափոխեցին, քանդեցին հին տները ու ... վուալյա՝ տնից 300 մետրի վրա երեք հատ նոր ընկուզենի հայտնաբերեցի: Անտեր:

Սա չորրորդ դույլն է. էնքան օրհնանք ու բարեմաղթանք եմ հղում էդ ծառերը տնկողներին, որ դրախտում իրենց համար մի փառահեղ անկյուն՝ փախլավայով, սուջուխով, սացիվիով ու զանազան խորտիկներով և ճոխ կերակուրներով, հաստատ, արդեն ապահովված է:

Ռուզաննա Պետրոսյան

Դիտվել է՝ 236

Մեկնաբանություններ