«Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները բարիդրացիության քաղաքականության շրջանակում ունեն կարևոր նշանակություն։ Սա վերաբերում է հատկապես տնտեսական և հյուպատոսական ոլորտներին»,- Կապանում նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայիջիի հետ հանդիպման ժամանակ շեշտել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։               
 

Նախկին քպ-ական չի լինում

Նախկին քպ-ական չի լինում
11.09.2026 | 14:05

«Մոնթեն եղել է դավաճան ու մեղադրված է եղել Իսրայելի լրտես լինելու մեջ։ Եղել է վախկոտի մեկն ու կյանքը փրկելու համար փախել է Հայաստան։ Հետո շատ պատահաբար հայտնվել է Արցախում, բայց իհարկե ոչինչ չի արել ու պարզապես շարքային ֆիդայի է եղել։ Ի դեպ, Մովսես Գորգիսյանն ու Լեոնիդ Ազգալդյանն էլ իհարկե ֆիդայական ջոկատներ կազմած կռվել են Արցախում ու զոհվել են ինչի համար հարգանք իրենց, ԲԱՅՑ «Ֆիդայական ջոկատներն ընդամենը գործիք էին Կովկասում իրավիճակը թեժացնելու և ապակայունացնելու համար. նրանք նախատեսված չէին հաղթանակներ տանելու համար» հետևաբար լավ են արել որ հետագային բոլորին «սիկտիր» են արել»։
Եթե կարծում եք սրանք նիկոլի, աննայի կամ ինչ-որ տգետ ու դավաճան քպ-ականի գրառումներն են ասեմ, որ խիստ սխալվում եք։
Այս տողերի հեղինակը բոլորին հայտնի Արթուր Դանիելյանն է, նույն մորուքավոր տղեն՝ նիկոլի նախկին ընկերն ու քպ-ի համահիմնադիրը։
Այս ցնդածի գրածներից չեմ զարմանում։
Ինձ ուրիշ բան է զարմացնում ու տանջում։
Եթե այդ տողերը գրած լիներ նիկոլը կամ ինչ-որ շարքյին քպ-ական հիմա համացանցը ողողված կլիներ դրանց մասին արձագանքներով, իսկ եթե դա գրում է ընդդիմադիր «խաղացող» Դանիելյան Արթուրը դա նոռմալ է ու ներելի, ինչ-որ տեղ էլ լայքերի արժանի։
Իսկապես ինչո՞վ է տարբերվում Արթուրի արածը նիկոլի ու աննայի արածից։
Երեքն էլ նույնն են անում։
Հայրենսարական գեղեցիկ ու կեղծ հայտարարություններով քողարկված, ուղղակի կամ անուղղակի թիրախավորում են հայ ժողովրդի ու Արցախի խորհրդանիշ դարձած մեր արժեքները։ Քանդում են նրանց մասին ժողովրդի մտքում ստեղծված հերոսական պատկերացումները ու դրանք փոխարինում են ինչ-որ արհեստական ու կեղծ արժեքներով, որոնք որքան էլ որ հարգելի բայց ոչնչով չեն կարող համեմատվել հեղինակազրկված ու ոչնչացված արժեքների հետ։
Եթե նիկոլը շարունակում է մնալ իշխանության, հանդես գալ որպես անհաղթահարելի երևույթ ու շարունակում է կործանել մեր պետականությունը ինչ-որ տեղ ընդդիմադիր շարքերում քպ-ական նման մտածողությամբ երևույթների գոյության ու ավելի վատը՝ նրանց հանդեպ մեր հանդուրժողականության պատճառով է։
Ի վերջո ընդունենք, որ նախկին քպ-ական չի լինում, Նազարյան Գեղամը կուզի լինի, թե Դանիելյան Արթուրը չի տարբերվում։

Ռոբերտ ՄԱՐԿԱՐՅԱՆ

Քաղաքագետ-իրավաբան

ԱՄՆ, Գլենդել
Դիտվել է՝ 88

Մեկնաբանություններ