Ապահովություն
16.09.2026 | 00:15
Սեպտեմբերի 16
Արդարության գործերը խաղաղությամբ պիտի կատարվեն,
արդարությունը անդորրություն պիտի հաստատի, հույս
ունեցողները հավիտյան պիտի մնան (Եսայի, ԼԲ, 17):
Այդ Իմ Խաղաղությունն է, որ իբրև խաղաղահոս գետ, անցնում է ձեր կյանքի չոր ու ամայի ավազուտների միջով:
Այդ հարահոս գետն անցնելով աճեցնում է կյանքի ծառ ու ծաղիկ և պտղաբերումի կենսաուժ տալիս:
Հաջողությունը արդյունք է խաղաղությամբ կատարված աշխատանքի: Միայն այս կերպ աշխատանքը կարող է ավելի արդյունավետ դառնալ:
Շտապողականություն մի մտցրեք ձեր ծրագրերի ու գործերի մեջ: Դուք ոչ թե ժամանակի, այլ հավիտենականության մեջ եք ապրում: Անտեսանելիի մեջ է ծրագրվում ձեր կյանքի ապագան:
Բնակվեք Իմ մեջ, իսկ Ես` ձեր մեջ, որպեսզի կարողանաք առատ պտուղ տալ:
Հանդարտ եղեք։
Ձեզ ապահով զգացեք, հանգիստ մնացեք:
Ոչ թե շնչասպառ վազք, այլ խաղաղ սեր: Անհանգստության փոխարեն խաղաղություն ունեցեք: Ոչինչ մի արեք հախուռն կերպով: Ամեն ինչի մեջ եղեք վճռական և ազդու: Սերմանեք աղոթքով, ոռոգեք վստահությամբ, ծաղիկ ու պտուղ տվեք ուրախությամբ:
Մեկնաբանություններ