Աղոթարան
16.09.2026 | 00:19
Ո՜վ Հայր, Որդի և Սուրբ Հոգի` անբաժանելի Երրորդություն։
Քո ուղղափառ դավանության խոստովանությունը, որ ավանդեցիր մեզ,
Հաստատուն և անպղտոր պահիր մեր մեջ։
Ոչ այնպես, ինչպես մենք ենք հասկանում և խոսում մեր աղքատամիտ խոսքերով, այլ ինչպես, որ Դու իսկ գիտես Քո անճառելի և խորին իմաստությամբ և ինչպես, որ կաս Քո անփոփոխելի բնությամբ։
Նույնը մատակարարիր և ճանաչեցրու մեզ։
Ամեն։
Սարգիս Շնորհալի
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Մեկնաբանություններ