Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Զատվելու խորհուրդն ու հրամայականը

Զատվելու խորհուրդն ու հրամայականը
21.09.2026 | 11:13

Այսօր ո´չ անկախության տոն է, ո´չ էլ պետականության անցած ուղին հիշելու ու հիշատակելու առիթ: Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարելու օր է, քանզի անցած 35 տարիների անցած ուղին ոգևորելու ու խնկարկելու ոչ մի առիթ չի թողել: 35 տարի անց լոկ պետք է արձանագրենք պետականության մահը, որն ամփոփվեց մի ճիվաղի ծնունդով: Այդ ճիվաղին ծնել, սնել, մեծացրել ու իշխանության են բերել բոլորը, իշխանավորից սկսած մինչև տգետ ու անբարո քաղքենին ու գյուղացին, ուսյալ մտավորականն ու լռությամբ համակերպվող ՀՀ քաղաքացին: Նա ԲՈԼՈՐԻՍ հրեշն ու ճիվաղն է, ով փորձում է նմանակել բոլոր նրանց, ովքեր ծնել, սնել ու մինչ օրս էլ երկրպագում են երկրի հակառակ կողմից հայտնված իր ճիվաղային էությունը:
Սպանված պետականության դիակի վրա գարշահոտ դիակակեր որդերի նման շատացան նաև ճիվաղին սպասարկող կուսակցական էգերն ու որձերը, ովքեր բարոյականություն կոչվածը փոխարինել են բարձր աշխատավարձով ու դիվանագիտական անձնագրով ու մեծագուն հաճույքով հանրայնացնում են անբարոյականության վրա խարսխված իրենց տգիտությունը: Ստեղծված միջավայրի ողջ գարշահոտությունն ու գաղջն ապահովում է «արդարադատության համակարգ» կոչվածը, որի յուրաքանչյուր միավորն ընդամենը նոր ցեղասպանություն իրականացնելու ու հիմնավորելու գործիք է, նախորդ դարում պատուհասած արհավիրքի թրքահաճո ժխտումը, հարյուր հազարավոր զոհերի ու բազում տառապանքների միջով անցած վերապրողների հիշատակի անարգումն անպատիժ իրականացնելու միջոց:
Այս բոլորի մեջ ամենավտանգավորները տարբեր դիմակների տակ թաքնված ուսյալ գործակալ-գործակատարներն են, ովքեր ամեն օր ջանասիրաբար փորձում են ավելացնել ու բազմացնել ճիվաղների քանակը՝ մոլորեցնելու ու ապակողմնորոշելու բազում հնարքներ կիրառելով:
Դրսում ու ներսում լավ հաշվարկել էին հնուց անտի ազգիս մեջ դրամասիրության ու ընչաքաղցության հանդեպ եղած դարավոր թուլությունը և հեշտորեն կարողացան մեր բառարաններից ու մտքերից մաքրել «դավաճանություն» հասկացությունը, այն վերածելով սովորական ու ամենօրյա գործողության ու կենսակերպի: Հակապետական գործողությունը, պետական դավաճանությունը, ցեղասպանության ժխտումն ու նոր ցեղասպանության մեջ գործուն մասնակցություն ունենալու ինքնախոստովանանքն արդեն դատապարտելի չեն, քանի որ դրանց հիմնավորում գտնելու եղանակները ևս մշակված են. դրանք հիմնավորելու համար կգտնվեն դատավորներ ու դատախազներ, ովքեր օրենքի տառին համաձայն կհիմնավորեն ամեն հանցանք, որ թղթով ամեն ինչ ճիշտ լինի:
Այսօր դևերն ու ճիվաղները հավաքվելու են հերթական խրախճանքի, պետականության դիակի ու հանուն պետականության իրենց կյանքը զոհած երանելիների գերեզմանների վրա: Այսօր հերոսների հիշատակի խնկարկման օր չէ, քանզի խրախճանքի հասույթը մեջ-մեջ անելու հաշիվներն ավելի կարևոր արարողակարգային ծիսակարգեր կան: Թալանի փառատոների մեկնարկն ու դրա հիմնավորումներն արդեն հնչեցվել են նախարարի շուրթերով…
Այսօր պետականության ու անկախության օր չէ, այսօր ԶԱՏՎԵԼՈՒ օր է: Այսoր ողջը, գիտակիցն ու բարոյականը պետք է զատվեն նրանցից, ովքեր վերջին ութ տարվա ընթացքում չցանկացան զատվել ու մերժել սուտը, կեղծիքն ու հանցավոր անբարոյականությունը: Այսօր մաքրագործվելու ու անգիտակից քաղաքացիներ հանդիսանալու մեղքերի արդյունքում «թավշյա» հրեշներ ծնելու դիմաց ապաշխարելու օր է:
Քրիստոնեաբար զատվենք հանուն շահի, դատարկ ինքնահաստատման ու ընչաքաղցության դիմաց ամեն ինչ ուրացող ու վաճառող անբարոներից, անմեղսունակներից, տգետներից ու հավատավոր դավաճաններից: Հազարավոր մոլորյալներ այս ութ տարիների ընթացքում դարձի եկան ու չտրվեցին ճիվաղների դիվային քարոզչությանն ու անբարո քարոզիչների խարդավանքներին:
Այսօր, ճիվաղների թագավորությունից զատվելով, մեկընդմիշտ պետք է փակենք 35 տարվա գարշահոտությամբ ու խավարով լցված սենյակի դուռը ու հենց այդ սենյակում պետք է թողնենք բոլոր ճիվաղներին՝ իրենց իսկ ստեղծած գարշահոտությունն ու խավարը վայելելու համար:
35 տարվա աղբը, մեղքերն ու հանցանքները մաքրելու ժամանակն է… Անասելի դժվար է լինելու, համարյա անկարելի, բայց պարտավոր ենք ապրել ու գործել ՀԱՆՈՒՆ այն սերունդների, ովքեր տառապեցին ու զոհաբերեցին ամենաթանկը ու հանուն նրանց, ովքեր հետայսու կվայելեն իսկական ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ունենալու հնարավորությունը:

Հայկ Դեմոյան
Դիտվել է՝ 687

Մեկնաբանություններ