Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Երևանում հրավառություն էր

Երևանում հրավառություն էր
23.09.2026 | 09:19

Հանրապետության հրապարակի երկնքում հրավառության այս լուսանկարն արվել է 2020 թվականի սեպտեմբերի 21-ի գիշերը: Հազարավոր հայ երիտասարդներ այդ պահին չէին գիտակցում, որ ապրելու համար իրենց հաշված օրեր են մնացել…
Այդ օրը, սակայն, Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, «Հայրենիքին մատուցած սեռական ծառայությունների համար» վերջին աստիճանի մեդալի արժանացած գործակալ-պաշտոնյաները, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան զինվորականները քաջատեղյակ էին, որ հաշված օրեր անց ադրբեջանական զինուժը հարձակման է անցնելու․ ունեին հետախուզական տվյալներ շփման գծի երկայնքով ադրբեջանական զինուժի աննախադեպ կուտակումների մասին:
Սակայն այդ պահին որևէ գործողություն, որևէ քայլ չձեռնարկվեց բանակի անձնակազմի անվտանգությունն ապահովելու ու քաղաքացիական բնակչության շրջանում կորուստներից խուսափելու նպատակով պատշաճ իրազեկում ապահովելու համար:
Անցավ ևս 5 օր: Սեպտեմբերի 26-ին՝ պատերազմի մեկնարկից հաշված ժամեր առաջ, Նալբանդյան փողոցում՝ ԱԱԾ շենքի դիմաց, բեմադրվեց ԲՀԿ-իշխանություն հերթական քաշքշուկը: Լրահոսը լցված էր քաշքշուկի տեսարաններով, բայց ոչ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին ահազանգերով: Այդ օրը բանակի անձնակազմը համապատասխան հրաման չստացավ նոր բնագծեր զբաղեցնելու ու ռազմական գործողությունների նախապատրաստվելու համար: Հրամայված էր պարտվել, ու այդ պարտությունը պետք է ձևակերպվեր հնարավորինս շատ մարդկային ու զինտեխնիկայի կորուստների տեսքով․ այլապես «խաղաղապահների» ներկայությունը լավ զինված ու մարտունակ Պաշտպանության բանակի անձնակազմի կողքին առնվազն ծիծաղելի կթվար:
Նիկոլ Փաշինյանն ու իր մարդակեր բանդան ստանձնեցին այս սոսկալի պարտությունը սպասարկողի ու կառավարողի դերը՝ աջակցություն ու երաշխիքներ ստանալով նույնիսկ այդպիսի ծանր պարտությունից հետո իշխանության մնալու համար: Գլխավոր, ստորագույն գործողությունը, որի համար պատրաստել էին իրեն ու ՔՊ-ական խունտային, հաջողությամբ էր պսակվել: Նոյեմբերի 10-ին նա բունկերից ելույթ կունենա՝ խոստանալով «սոցիալական պարտավորությունների» կատարում զոհվածների, վիրավորների ու անհետ կորածների ընտանիքների համար: Ու այստեղ հասկանում ես նաև, որ Նիկոլի համար երաշխավորված պարտության ելքով պատերազմը նախապես հաշվարկված էր որպես սոցիալական նախագիծ․ կզոհվեն ու կտուժեն սոցիալապես անապահով ընտանիքների զավակները և կստանան համապատասխան հատուցում:
Հետո Նիկոլը կասի, որ կառավարության շենքից գողացել են իր ժամացույցը, օծանելիքն ու համակարգիչը… Այդ օրերին գեներալ Մուրադովն իր ինքնաթիռով Բաքվից հայ գերիների դիակներ կբերի: Դրանք այն տղերքի դիակներն էին, որոնք գերության մեջ չէին կոտրվել, և որոնց պատմությունները դեռ կլսենք…
Իսկ Նիկոլի ու նրա հանցավոր թիմի համար կարված պարտությունը խաղաղություն չբերեց ու չի էլ բերելու: Ադրբեջանին բնավ հարկավոր չեն խաղաղության ինչ-որ խոսույթներ ու գործողություններ: Բաքուն, տեսնելով դիմացինի ստորաքարշությունն ու նորանոր զիջումներ անելու պատրաստակամությունը, վստահաբար նոր բնագծեր կզբաղեցնի՝ Հայաստանի դեմ կիրառելով պատերազմի սպառնալիքի խաղաքարտը․ ճիշտ և ճիշտ այն նույն խաղաքարտը, որով Նիկոլն այս տարեսկզբին ընտրարշավի ընթացքում ահաբեկում էր ՀՀ քաղաքացիներին՝ սպառնալով իրեն չընտրելու դեպքում սպասվող «աղետաբեր» հեռանկարով:
Խաղաղության հայտարարությունները նիկոլական հանցագործությունների նոր արարն են: Դրանք թմրեցնելու են բնակչության առավել անմեղսունակ ու տգետ հատվածին, որը կուրորեն հավատալու է պատանդների կարգավիճակով քստմնելի գործողությունները տակավին շարունակող հանցախմբին ու չի պաշտպանի իրեն և իր ընտանիքի անդամներին վտանգի դեպքում:
Պետություններն ու ազգերը ձևավորվում, կայանում ու ձևակերպում են իրենց ազգային ու պետական ինքնությունները միայն ու միայն հաղթանակների և գերագույն ճիգերի արդյունքում ստացված արդյունքների շուրջ: Անգամ այդ պատումներն ու հերոսապատումները ձևակերպվում են արհեստականորեն՝ միավորվելու ու համախմբվելու համար ոգևորիչ լիցք ունենալու նպատակով:
Նիկոլի պատկերացրած երկիրը միակն է, որտեղ պաշտոնապես քարոզվում է պարտություն, իսկ հաղթանակները դիտվում են անցանկալի: Միայն ամենավերջին ստորաքարշն ու անբարոյականը կարող է մոռանալ վերջին ութ տարիների հայտարարությունների բովանդակության իրարամերժությունն ու ստահակներին վայել եղանակով դրանք հերքող ու հակասող ձևակերպումները:
Իսկ պատերազմի մեկնարկին մնացել էր մի քանի օր: Գիտեին, որ սկսվելու է, գիտեին, որ առաջին օրն ունենալու ենք մեծաթիվ զոհեր, գիտեին, որ գումարները նախապես կուտակված էին՝ փոխհատուցում տալու համար:
Վեց տարի անց Երևանում կրկին, բյուջեն մսխելու նպատակով, կազմակերպված հրավառություն էր՝ ճոխ հոնորարներով, Նիկոլ Փաշինյանին սիրված կատարողների շնորհակալական խոսքերով ու ստեղծագործական խմբերի ինքնամոռաց կատարումներով…
Փող կար, շատ փող, այս անգամ՝ մեջ-մեջ անելու համար…

Հայկ ԴԵՄՈՅԱՆ
Դիտվել է՝ 182

Մեկնաբանություններ