Հիմա շատ պարզ փորձեմ ներկայացնել շատ բարդ մի հարց։
Ես սովորական Հայ մարդ եմ։ Պատերազմում պարտված, Արցախ կորցրած Հայ։
Ի՞նչ է ինձ ասում այսօրվա իշխանավորը։ Ասում է՝ Արցախը մերը չէր, Արցախցին է մեղավոր ու նախկինները, թուրքը բարեկամ է, եթե կրակի, մենք չենք կրակի։ Տիգրանաշենը քյարքի է, տալու ենք, և այսպես շարունակ։
Ի՞նչ է ինձ ասում Կաթողիկոսը։ Ասում է` Արցախը Հայկական է, վերադառնալու խնդիր կա, մենք պիտի ժողովվենք մեր շուրջ։
Այս պարագայում ես` սովորական Հայս, կարծում եմ, որ կարևոր չի, նա զավակ ունի, թե ոչ։ Նա իրեն պահում է այնպես, ինչպես պիտի պահեր Հայը, հայկական պետությունը, իշխանությունը, եկեղեցին։
Դավիթ Վանյան