Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Զրո դասարանցու ախորժակը. պետական կորուստներ և բարձրացող աշխատավարձեր

Զրո դասարանցու ախորժակը. պետական կորուստներ և բարձրացող աշխատավարձեր
26.09.2026 | 11:19

«Ես 7 տարի մնացել եմ առաջին դասարանում»՝ 2025 թ.։
«Այո՛, զրո դասարանում ենք մենք, և պետք է փոխվել»՝ 2026 թ.։
Բա որ բավական չէ, որ ավելի քան 8 տարվա ընթացքում զրո կամ առաջին դասարանի մակարդակի վրա եք մնացել, բա ինչո՞ւ է ձեր ախորժակը հակադարձ համեմատական ձեր հնարավորություններին ու մակարդակին։
2026 թ. սեպտեմբերի 24-ի դրությամբ ՀՀ վարչապետի՝ օրենքով սահմանված ամսական պաշտոնային դրույքաչափը 1,580,800 դրամ է (83,200 դրամ բազային աշխատավարձ × 19 գործակից)։ Փաշինյանը 2025 թ. ստացել է նաև մոտ 13,9 միլիոն դրամ միայն պարգևատրում, և գործող դրույքաչափի հետ ամսական ստացել է մոտ 2 միլիոն 740 հազար դրամ, ինչը 36,5 անգամ ավելի է, քան նվազագույն աշխատավարձը։
Սեպտեմբերի 17-ին կառավարությունը հավանություն է տվել պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման նախագծին։ Ըստ հրապարակված հաշվարկի՝ վարչապետի ամսական դրույքաչափը նախատեսվում է հասցնել մոտ 2.6 միլիոն դրամի՝ 2027 թ. հունվարի 1-ից։ Եթե նվազագույն աշխատավարձը մնա 75,000 դրամ, հարաբերակցությունը կլինի մոտ 35 անգամ։ Բնականաբար, 2027 թվականից ավելանալու են (որոշ դեպքերում՝ կրկնակի) զրո դասարանում մնացած պաշտոնյաների աշխատավարձերը։
Հիպոթետիկ հարց. բա որ այնպես պատահեր, որ 2018-ից հետո եկած այս խումբը չմնար առաջին կամ զրո դասարանում, այլ, ասենք, հասած լիներ գոնե հինգերորդ դասարան, ի՞նչ աշխատավարձերի կհավակնեին։
Եվ սա այն դեպքում, երբ հենց այս խմբակի գալուց հետո հանձնվել է Արցախը, Գորիս-Կապան ճանապարհը, օկուպացված են Ջերմուկի և Վարդենիսի տարածքները, հանձնվել են Տավուշից տարածքներ, ունեցել ենք հազարավոր զոհեր ու վիրավորներ։ Պարգևատրվելու և աշխատավարձերը կրկնապատկելու առիթ է, չէ՞։
Ադրբեջանին է հանձնվել նաև 12 քաղաք, 241 գյուղ, 13,550 տուն (որոնց 30 տոկոսը՝ ավելի քան 100-ամյա հնության), 11,450 բնակարան, 60 ֆաբրիկա, 15 գործարան, 200 մշակույթի տուն, 9 մշակութային կենտրոն, 25 թանգարան, 232 դպրոց, 7 քոլեջ, 4 համալսարան, 11 արվեստի դպրոց, 400 միջնադարյան գերեզմանոց, 385 եկեղեցի, 60 վանական համալիր, 2385 խաչքար, ավելի քան 5000 մշակութային հուշարձան, 4 ջրամբար, 5 ջրանցք, 37 հիդրոէլեկտրակայան, 48 հանք, 11 հիվանդանոց, 230 բուժկետ։
Ըստ կենտրոնի տվյալների՝ Արցախում մնացել են 58 հազար մանր եղջերավոր անասուն, ավելի քան 45 հազար խոշոր եղջերավոր անասուն, 174 հազար թռչուն, 21 հազար խոզ, ավելի քան 2000 միավոր գյուղտեխնիկա, 445 կիլոմետր ասֆալտապատ ճանապարհ և ավելի քան 35 հազար փոխադրամիջոց։ Պարգևատրվելու և աշխատավարձերը համարյա թե կրկնապատկելու առիթ չէ, բա ի՞նչ է։
Բա որ դուք հաղթած լինեիք, ի՞նչ չափի աշխատավարձերի ու պարգևավճարների կհավակնեինք, չնայած հաղթողն այլ որակներ է ունենում։
Բանն այն է, որ հետն էլ դժգոհում է, թե ինչու են բոլորը խոսում իրենց աշխատավարձերից (ասում է՝ անիծում են)։ Պետք է խոսենք ու հաճախ, որովհետև դա ձեր հայրերից ստացած ժառանգությունը չէ, այլ մեր ընդհանուր պետական բյուջեի միջոցներից է՝ 15 միլիարդ դոլարի հասցված պետական պարտքով։
Ձեզանից պետք է փրկել Հայաստանը։

Սուսաննա ՄՈՒՐԱԴՅԱՆ
Դիտվել է՝ 220

Մեկնաբանություններ