Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Թակարդ՝ «թախծոտ աչքերով»

Թակարդ՝ «թախծոտ աչքերով»
26.09.2026 | 12:17

Օրեր առաջ իմացա, որ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, հանդիպման է հրավիրում կրթության ոլորտի փորձառու, վաստակավոր մասնագետների և հարցեր է տալիս առաջադեմ, որակյալ ու ազգային կրթական ծրագրերի մասին։
Առաջին հայացքից սա նորմալ երևույթ է։ Հայտնի կին է, ունի իշխանական լծակներ, փորձում է լավագույն մասնագետներին հավաքել իր շուրջը՝ որոշակի արդյունք ստանալու համար։ Բայց հենց այստեղ էլ թաքնված է ամենավտանգավոր «շան գլուխը»։
2019-2020 թվականներին ՀՀ վարչապետի ընտանիքի հետ կապեր ունեցող որոշ ՀԿ-ներ Արցախում հարցումներ էին անում ամենահեղինակավոր զինվորականների մասին։ Զորքից ու քաղաքացիներից հետաքրքրվում էին, թե ովքեր են Պաշտպանության բանակում լավ ծառայում, ովքեր են ավելի սիրված ժողովրդի կողմից, և ինչպես են զինվորականները պատկերացնում ռազմական բարեփոխումները, որպեսզի ունենանք Արցախի ավելի ուժեղ բանակ։
Այդ հարցումների արդյունքների ամփոփումից կարճ ժամանակ անց՝ 2020-ի գարնանը, Արցախի ՊԲ-ում պաշտոնանկ արվեցին կամ ցածր պաշտոնների տեղափոխվեցին ամենաբարձր հեղինակություն ունեցող զինվորականները, իսկ լավագույն հրամանատարներին փոխարինեցին միջակություններով։
Հետևանքը եղավ այն, որ ամիսներ անց՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի հարձակման ժամանակ այդ հրամանատարներից շատերը փախչում էին՝ զորքին թողնելով մենակ ու անկազմակերպ, մինչդեռ իսկական մարտունակ զինվորականները մեկուսացված էին, և նրանց թույլ չէին տալիս մոտենալ զորքին։ Նպատակը պարզ էր։
Վերադառնանք մեր օրեր։
Ինչո՞ւ է Աննա Հակոբյանը փորձում գտնել կրթության ոլորտի լավագույն մասնագետներին, հատկապես նրանց, ովքեր ունեն ազգային պատկերացումներ։ Ի դեպ, նա հանդիպումներ է կազմակերպում ոչ միայն կրթության ոլորտի ներկայացուցիչների, այլև փորձագետների, գործարարների, նույնիսկ ընդդիմադիր հայրենասեր գործիչների հետ։
Նպատակը մեկն է՝ թվացյալ բարի ու մտահոգ ժպիտով խոսեցնել հայրենասեր մարդկանց, բացահայտել կարողունակ ու գործ անողներին, ապա նրանց չեզոքացնել, հեղինակազրկել կամ գնել տարբեր միջոցներով՝ քրեական գործերից մինչև հարկային տեռոր ու շանտաժ։
Սիրելի՛ հայրենակիցներ, եթե դուք իրոք հայրենասեր ու նախաձեռնող մարդիկ եք, ունեք հայրենիքի ու ընտանիքի գիտակցում, չեք սիրում Թուրքիան ու Ադրբեջանը, հասկանում եք Արցախի արժեքը, և ձեզ մի հրաշքով հանկարծ հանդիպման է հրավիրում Աննա Հակոբյանը, մի՛ զարմացեք ու մի՛ ոգևորվեք, երբ հնարավոր հանդիպման ժամանակ նա տխրադեմ ու դալուկ աչքերով ասի, թե մեր երկիրը պետք է փրկենք բոլորս միասին։
Դա թակարդ է։
Լսե՛ք նույնպիսի թախծոտ աչքերով, բայց խայծը կուլ մի՛ տվեք։ Աշխատե՛ք հնարավորինս քիչ խոսել, իսկ խոսելիս ասե՛ք այն, ինչը ձեր իրական արժեքներին չի համապատասխանում։ Երբեք մի՛ բացահայտեք ձեր իրական մտքերը և մի՛ խաբվեք այդ տիկնոջ թախծոտ աչքերին. դրանցում ձեր դատավճիռն է թաքնված։
Ուստի, եթե ուզում եք օգտակար լինել մեր երկրին, ընդամենը մի՛ գնացեք այդ տիկնոջ հետ հանդիպման։ Իսկ եթե ստիպված եք գնալ, ապա մի՛ բացահայտեք ձեր իրական մտքերը, եղե՛ք ավելի շատ լսողի դերում կամ արտահայտե՛ք ուրիշ գաղափարներ, որոնք ձերը չեն։ Խաբե՛ք ու մոլորեցրե՛ք թշնամուն։

Նաիրի ՀՈԽԻԿՅԱՆ
Դիտվել է՝ 146

Մեկնաբանություններ