Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Վարկային տոկոս․ երբ փողը դառնում է կառավարման գործիք

Վարկային տոկոս․ երբ փողը դառնում է կառավարման գործիք
26.09.2026 | 12:44

Սկիզբը՝ այստեղ

ԿՈԲ (КОБ- «Концепция общественной безопасности»)․ կառավարման մասին դասախոսություններ

Մաս 10

Նախորդ մասը ավարտեցինք հարցով․

եթե տնտեսության մասնակիցները ռեսուրսների համար կախված են ֆինանսավարկային համակարգից, ապա ո՞վ է առավելություն ստանում՝ նա, ով արտադրում է, թե նա, ով որոշում է ֆինանսավորման պայմանները։

Այստեղ դասախոսությունը փողին առաջարկում է նայել ոչ միայն որպես առևտրի միջոցի, այլ նաև որպես կառավարման գործիքի։

Փողը պարզապես թուղթ չէ

Իրական տնտեսության մեջ գոյություն ունեն գործարաններ, հող, հումք, էներգիա, տեխնոլոգիաներ և մարդկանց աշխատանք։

Բայց այդ ռեսուրսները շարժման մեջ դնելու համար ժամանակակից տնտեսությունը մեծապես օգտագործում է փողը։

Ձեռնարկությանը գումար է անհրաժեշտ՝ սարքավորում գնելու համար։

Գյուղատնտեսին՝ արտադրություն կազմակերպելու։

Պետությանը՝ ենթակառուցվածքներ կառուցելու։

Քաղաքացուն՝ բնակարան կամ այլ խոշոր գնում կատարելու։

Այս իմաստով փողը դառնում է իրական ռեսուրսների հասանելիությունը կազմակերպող մեխանիզմ։

Եվ այստեղ առաջանում է հաջորդ հարցը․

ո՞վ և ի՞նչ պայմաններով է տրամադրում այդ հասանելիությունը։

Վարկը տեղափոխում է ռեսուրսը ժամանակի մեջ

Վարկի տրամաբանությունը պարզ է։

Մարդը կամ կազմակերպությունը այսօր ստանում է այն ռեսուրսը, որը սեփական միջոցներով կարող էր ձեռք բերել միայն ապագայում։

Դրա դիմաց պարտավորվում է վերադարձնել ավելի մեծ գումար։

Օրինակ՝

վերցրել է՝ 100,

պետք է վերադարձնի՝ 100 + տոկոս։

Առանձին գործարքի մակարդակում ամեն ինչ հասկանալի է։

Բայց դասախոսությունն առաջարկում է նույն մեխանիզմին նայել ոչ թե մեկ վարկառուի, այլ ամբողջ տնտեսության մակարդակով։

Երբ տոկոսը մտնում է գնի մեջ

Ձեռնարկությունը վարկ է վերցնում։

Վարկի տոկոսը նրա համար ծախս է։

Իսկ ցանկացած ծախս արտադրողը փորձում է ներառել իր ապրանքի կամ ծառայության գնի մեջ։

Բայց վարկ օգտագործում է ոչ միայն վերջնական արտադրողը։

Վարկ կարող է ունենալ հումքի մատակարարը։

Փոխադրողը։

Սարքավորումների արտադրողը։

Մեծածախ վաճառողը։

Մանրածախ ցանցը։

Այսպիսով ֆինանսավորման արժեքը տարբեր փուլերով մտնում է ապրանքների և ծառայությունների ինքնարժեքի մեջ։

Այս դիտանկյունից վարկային տոկոսը դադարում է լինել միայն բանկի և վարկառուի մասնավոր հարաբերություն։

Այն սկսում է ազդել ամբողջ տնտեսական համակարգի վրա։

Պարտքի սպասարկումը նույնպես ռեսուրս է պահանջում

Ենթադրենք ձեռնարկությունը վերցրել է վարկ և պետք է վերադարձնի մայր գումարն ու տոկոսը։

Այդ լրացուցիչ գումարը պետք է ինչ-որ տեղից ստացվի։

Ձեռնարկությունը պետք է ավելի շատ վաճառի։

Բարձրացնի արդյունավետությունը։

Կրճատի այլ ծախսեր։

Բարձրացնի գինը։

Կամ նոր ֆինանսավորում ներգրավի։

Այսինքն՝ պարտքի առկայությունը արտադրողին պարտադրում է ոչ միայն արտադրել, այլ նաև ապահովել ֆինանսական պարտավորությունների սպասարկումը։

Եվ որքան մեծ է տնտեսության ընդհանուր պարտքային բեռը, այնքան ավելի մեծ նշանակություն է ստանում ոչ միայն այն, թե ինչ է արտադրվում, այլ նաև՝

արդյո՞ք այդ արտադրությունը կարողանում է սպասարկել իր ֆինանսական պարտավորությունները։

Այստեղ ֆինանսական տրամաբանությունը կարող է սկսել թելադրել արտադրական տրամաբանությանը

Պատկերացնենք երկու անհրաժեշտ նախագիծ։

Առաջինը հասարակության համար օգտակար է, բայց վերադարձը երկարաժամկետ է։

Երկրորդը կարող է արագ դրամական հոսք ապահովել։

Եթե հիմնական չափանիշը պարտքի արագ սպասարկումն է, ֆինանսավորումը բնականորեն ձգտում է դեպի այն գործունեությունը, որը կարող է ավելի արագ վերադարձ ապահովել։

Այսպիսով ֆինանսավորման պայմանները կարող են ազդել՝

որ ոլորտները զարգանան,

որ նախագծերը կյանքի կոչվեն,

որ ձեռնարկությունները ընդլայնվեն,

իսկ որոնք չկարողանան դիմանալ պարտքային բեռին։

Այստեղ փողը վերածվում է ոչ միայն հաշվարկային միավորի, այլ նաև ռեսուրսների բաշխման մեխանիզմի։

Իսկ եթե նույնը տեղի է ունենում պետության մակարդակով

Պետությունը նույնպես կարող է լինել պարտապան։

Եթե բյուջեի զգալի մասը պետք է ուղղվի պարտքի և դրա տոկոսների սպասարկմանը, այդ միջոցները չեն կարող միաժամանակ օգտագործվել այլ նպատակների համար։

Ուստի պարտքը կարող է սահմանափակել ապագա որոշումների շրջանակը։

Այս տեսանկյունից կարևոր է դառնում ոչ միայն պարտքի չափը, այլ նաև՝

ով է պարտատերը,

ինչ արժույթով է պարտքը,

ինչ տոկոսով,

ինչ ժամկետով,

ինչ պայմաններով

և ինչից է կախված հետագա ֆինանսավորումը։

Այս պայմանները կարող են վերածվել տնտեսական ազդեցության գործոնի։

Այսպիսով հարցը միայն «ո՞վ ունի փող» չէ

Ավելի խորքային հարցն է՝

ո՞վ է որոշում, թե փողը որտեղ, ինչ գնով և ինչ պայմաններով հասանելի կլինի։

Որովհետև ֆինանսավորման հոսքերի ուղղությունը կարող է ազդել նաև իրական տնտեսության կառուցվածքի վրա։

Այստեղ արդեն կապը նախորդ մասերի հետ տեսանելի է։

Կոնցեպտուալ մակարդակում սահմանվում է զարգացման ուղղությունը։

Տեղեկատվական մակարդակում ձևավորվում են պատկերացումները։

Իսկ ֆինանսական մակարդակում հնարավոր է ռեսուրսներ տրամադրել որոշ գործընթացների զարգացմանը և սահմանափակել մյուսների հնարավորությունները։

Այս պատճառով դասախոսության մեջ ֆինանսավարկային համակարգը դիտարկվում է ոչ միայն որպես տնտեսության սպասարկման մեխանիզմ, այլ նաև որպես կառավարման հնարավոր միջոց։

Բայց կառավարման միջոցները միշտ չէ, որ տնտեսական են

Մինչ այժմ խոսում էինք այնպիսի մեխանիզմների մասին, որոնք կարող են գործել երկար ժամանակ՝ առանց բացահայտ ֆիզիկական բռնության։

Սակայն հասարակական գործընթացների վրա հնարավոր է ազդել նաև վախի, անկայունության և ուղղակի ուժային գործողությունների միջոցով։

Այստեղ դասախոսությունը անցնում է №2-ի վերջին խոշոր թեմաներից մեկին՝

ահաբեկչությունը որպես կառավարման միջոց։

Հարցն այստեղ միայն այն չէ, թե ով է իրականացրել ահաբեկչությունը։

Կառավարման տեսանկյունից առաջանում է նաև մեկ այլ հարց․

ո՞ւմ վարքը փոխվեց դրա արդյունքում, ի՞նչ որոշումներ հնարավոր դարձան դրանից հետո և ո՞ւմ նպատակներին ծառայեցին այդ փոփոխությունները։

Շարունակելի

Սերգեյ Ղարագյոզյան

Դիտվել է՝ 154

Մեկնաբանություններ